Դեյվիդ Ջոել Սթերն
From Wikipedia, the free encyclopedia
Դեյվիդ Ջոել Սթերն (անգլ.՝ David Joel Stern, սեպտեմբերի 22, 1942, Նյու Յորք, 2020, հունվարի 1, Նյու Յորք), Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կոմիսար 1984 թվականից 2014 թվականներին։ Նա իր աշխատանքը սկսեց NBA-ում՝ որպես արտաքին խորհրդատու, 1978 թվականին զբաղեցրեց գլխավոր խորհրդատուի պաշտոնը, իսկ 1980 թվականին դարձավ գործադիր փոխնախագահ։ 1984-2014 թվականներին նա լիգայի կոմիսար էր՝ փոխարինելով Լարրի Օ'Բրայենին։ Սթերնը Ռատգերսի համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ էր, Կոլումբիայի համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Նա նաև Միջազգային հարաբերությունների խորհրդի անդամ էր[3]։
Դեյվիդ Ջոել Սթերն անգլ.՝ David Stern | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 22, 1942(1942-09-22) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | հունվարի 1, 2020(2020-01-01)[1] (77 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | հուդայականություն |
Կրթություն | Ռատգերսի համալսարան, Կոլումբիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ և Teaneck High School? |
Մասնագիտություն | փաստաբան, ձեռնարկատեր, սցենարիստ և իրավաբան |
Զբաղեցրած պաշտոններ | NBA-ի կոմիսիոներ |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
David Stern Վիքիպահեստում |
2012 թվականի հոկտեմբերի 25-ին Սթերնը հայտարարեց, որ 2014 թվականի փետրվարի 1-ից հեռանալու է NBA-ի կոմիսարի պաշտոնից։ Այդ պաշտոնում նա իրեն փոխարինող նշանակեց Ադամ Սիլվերին[4]։ 2014 թվականի օգոստոսի 8-ին նա ընդունվեց Բասկետբոլի փառքի սրահ, որպես մի ֆունկցիոներ, ով նշանակալի ներդրում ունեցավ բասկետբոլի զարգացման մեջ[5]։ 2016 թվականին նա դարձել է նաև ՖԻԲԱ փառքի սրահի անդամ։