Դեմագոգիա
From Wikipedia, the free encyclopedia
Դեմագոգ (հուն․՝ δημαγωγός), ժողովրդավարության մեջ քաղաքական գործիչ, ով օգտագործելով բնակչության էմոցիաները, անիրազեկությունը և նախապաշարմունքները, փորձում է ձեռք բերել իշխանություն և զարգացնել իր քաղաքական մոտիվները։ Դեմագոգները հաճախակի հակադրվում են որոշումներին և ձեռնարկում կտրուկ և բռնի գործողություններ լուծելու համար ազգային ճգնաժամը, նրանք մեղադրում են բանիմաց հակառակորդի թույլ կողմերը։ Դեմագոգները պատմությանը հայտնի են դեռևս Աթենքից։ Դեմագոգ բառը նշանակում է հասարակ մարդկանց առաջնորդ, դեմոկրատական առաջնորդ։ Սկզբնական շրջանում այն բացասական իմաստով չի կիրառվել։ «Օտար լեզվի բառարանը» (1954 թ.) պարզաբանում է «դեմագոգ» տերմինը, որպես «քաղաքական գործիչ, անձ, որը ձգտում է դառնալ հայտնի ոչ հարգի մեթոդներով(և այլասերելով փաստերը և այլն)»։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |