Դդմի կարկանդակ
From Wikipedia, the free encyclopedia
Դդմի կարկանդակ (անգլ.՝ pumpkin pie), ամերիկյան խոհանոցի ավանդական աղանդեր, դդումով լցոնված բաց կարկանդակ։ Սովորաբար այն թխում են բերքահավաքից հետո՝ աշնանավերջին և ձմռան սկզբում։ Դդմի կարկանդակով հաճախ հյուրասիրում են Հելոուինի ժամանակ, Գոհաբանության և Սուրբ Ծննդյան օրերին[1]։
Դդմի կարկանդակի[2] խմորը պատրաստվում է ալյուրից, կարագից և աղ ավելացրած ջրից։ Դդմե լցոնի համար անհրաժեշտ է մուս, ձու, կաթ կամ սերուցք և պուդինգ, իսկ դարչին, կոճապղպեղ և մշկընկույզ ավելացնելիս կարկանդակը ստանում է անկրկնելի անուշ համ։ Թխման կաղապարի մեջ նախ տեղադրվում է փաթաթած խմորը, ապա ավելացվում դդմի լցոնը։ Սառեցված դդումով կարկանդակը սովորաբար մատուցվում է հարած սերուցքով։
1995 թվականին Ալան Հիրշի ղեկավարած Համի և հոտի հետազոտական կենտրոնում (Չիկագո) անցկացված փորձերի արդյունքում գտել են բուրմունքներ, որոնք տղամարդկանց հաղորդում են սիրային տրամադրություն, այդ բույրերի մեջ ամենաազդեցիկը դդմի կարկանդակի բույրն է, երկրորդ տեղում Քաղցրարմատ փքաբլիթների բույրն է[3]։