Դարլինգտոն
From Wikipedia, the free encyclopedia
Դարլինգտոն (անգլ.՝ Darlington), քաղաք Մեծ Բրիտանիայում՝ Թիզի վտակ Սքերն գետի (անգլ.՝ River Skerne) ափին, Միդլսբրոյից հարավ-արևմուտք[1]։ Նույնանուն շրջանի (բորոյի) վարչական կենմտրոնն է, մտնում է Tees Valley անվանումով հայտնի տարածքի կազմի մեջ[2]։
Բնակավայր | ||
---|---|---|
Դարլինգտոն | ||
Երկիր | Միացյալ Թագավորություն | |
Մակերես | 19,73 կմ² | |
Բնակչություն | ▲93 015 մարդ (2021) | |
Ժամային գոտի | UTC+0 | |
Հեռախոսային կոդ | 01325 | |
Պաշտոնական կայք | darlington.gov.uk | |
| ||
Վարչականորեն Դարլինգտոնը մտնում է Դարեմ կոմսության կազմի մեջ ( Անգլիա )։ Զբաղեցնում է 197,47 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2001 թվականին եղել է 97 838 (1951 թվականին՝ 85 հազար[1] ), 2021 թվականին՝ 93.015[3]։ Քաղաքում զարգացած են մեքենաշինությունը և կամրջային կառուցվածքների արտադրությունը։ Նախկինում զարգացած էր տրիկոտաժի և բրդի արդյունաբերությունը։ Դարլինգտոնը համբավվել է առաջին անգլիական երկաթգծով, որը քաղաքից հասնում էր մինչև Թիզի Սթոքթոն և բացվել է 1825 թվականի սեպտեմբերի 25-ին։ Հետագայում այդ օրը սկսեցին տոնել որպես երկաթուղային տրանսպորտի ծնունդի օր։ Դարլինգտոնով է անցնում երկրի ամենամեծ ավտոմայրուղին՝ A1-ը։
1863 - 1966 թվականներին քաղաքում գործել է Դարլինգտոնի շոգեքարշաշինական գործարանը (անգլ.՝ Darlington Works ):
Քաղաքում ամենամյա գարեջրի փառատոն է անցկացվում։
Դարլինգտոնում գործում է նույնանուն ֆուտբոլային ակումբ, որը մասնակցում է Անգլիայի ֆուտբոլի երկրորդ խմբի առաջնությանը։