Դաս (ծրագրավորում)
From Wikipedia, the free encyclopedia
Օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման մեջ դասը ընդարձակելի ծրագիր-կոդ-կաղապար է օբյեկտներ ստեղծելու համար, որը ապահովում է սկզբնական արժեքներ վիճակի համար (անդամ փոփոխականներ) և վարքագծի իրագործումներ (անդամ ֆունկցիաներ կամ մեթոդներ)։[1][2] Շատ լեզուներում դասի անունը օգտագործվում է որպես անուն դասի համար (ինքն իրենով կաղապար), դասի լռելյայն կառուցիչների անուններ (ենթածրագիր, որը ստեղծում է օբյեկտներ), և որպես օբյեկտների տիպ, որոնք գեներացվում են դասի նմուշականացման միջոցով։ Այս տարբեր հասկացությունները հեշտությամբ համակցվում են։ [3]
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դաս (այլ կիրառումներ)
Երբ օբյեկտը ստեղծվում է դասի կառուցիչի կողմից, արդյունքում ստեղծված օբյեկտը կոչվում է դասի նմուշ, իսկ օբյեկտներին հատուկ անդամ փոփոխականները կոչվում են նմուշ փոփոխականներ, որպեսզի հակադրվեն դասի միջով տարածված դաս փոփոխականների հետ։
Որոշ լեզուներում դասերը միայն կոմպիլյացիա-ժամանակ հատկություն են (նոր դասերը չեն կարող հաստատվել գործարկման ժամանակամիջոցին), մինչդեռ այլ լեզուներում դասերը առաջին կարգի օբյեկտներ են և հիմնականում իրենք իրենց օբյեկտներ են (սովորաբար Class
տիպի կամ նմանատիպ)։ Այս լեզուներում դասը, որը ստեղծում է դասեր կոչվում է մետադաս։