Դաշնակցային պատերազմ
From Wikipedia, the free encyclopedia
Դաշնակցային պատերազմ (լատին․՝ bellum sociale), Հռոմի դեմ դաշնակիցների՝ իտալիկների ապստամբությունը մեր թվարկությունից առաջ 90—88 թվականներին։ Դաշնակիցները ապստամբեցին հռոմեական քաղաքացիության իրավունք նվաճելու համար։ Հռոմեացիները մի քանի պարտություններից հետո, մեր թվարկությունից առաջ 90 թվականին ստիպված օրենք հրատարակեցին՝ ճանաչելով հավատարիմ դաշնակիցների իրավունքը։ Դա պառակտեց շարժումը և հասցրեց նրա պարտությանը։
Այնուամենայնիվ, պատերազմի շնորհիվ դաշնակիցներն ստացան քաղաքացիության իրավունք։ Դաշնակցային պատերազմը նպաստել է Իտալիայի տարբեր մասերի տնտեսական մերձեցմանը և լատինականացմանը։
Սա պատմության մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 284)։ |