Դալաս
From Wikipedia, the free encyclopedia
Դալաս (անգլ.՝ Dallas), քաղաք ԱՄՆ Տեխաս նահանգում։ Գտնվում է Թրինիթի գետի ափին։ 2018 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 1,345,047[2],. այդ ցուցանիշով քաղաքն զբաղեցնում է իններորդ տեղը ԱՄՆ-ում[3] և երրորդ տեղը՝ Տեխաս նահանգում՝ Հյուսթոնից ու Սան Անտոնիոյից հետո[4]։ [Ն 1]: Դալասի մետրոպոլիսային տարածքում ապրողների թիվը հասնում էր 7,5 միլիոնի (2018 թվականի տվյալներով), և այդ ցուցանիշով նա չորրորդ տեղում էր ամբողջ ԱՄՆ-ում[5]։ Քաղաքն իր ողջ վիճակագրական տարածքում ապրող 7,846,293 բնակիչներով 2017 թվականին համարվում էր մեծությամբ յոթերորդը ԱՄՆ-ում[6]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դալաս (այլ կիրառումներ)
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Դալաս | |||||
անգլ.՝ Dallas | |||||
| |||||
Երկիր | ԱՄՆ | ||||
Հիմնադրված է | 1841 թ. | ||||
Մակերես | 996,577625 կմ² | ||||
ԲԾՄ | 131±1 մետր | ||||
Բնակչություն | ▲1 304 379 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | ||||
Հեռախոսային կոդ | 214, 469 և 972 | ||||
Փոստային դասիչ | 75201–75398, 75201, 75203, 75206, 75210, 75213, 75215, 75217, 75219, 75221, 75224, 75226, 75229, 75231, 75234, 75236, 75237, 75239, 75240, 75242, 75244, 75249, 75251, 75254, 75258, 75262, 75265, 75270, 75273, 75277, 75281, 75283, 75287, 75289, 75293, 75296, 75297, 75300, 75304, 75307, 75312, 75316, 75319, 75322, 75325, 75328, 75331, 75334, 75339, 75342, 75345, 75348, 75352, 75353, 75354, 75356, 75355, 75362, 75364, 75367, 75370, 75373, 75375, 75379, 75382, 75386, 75389, 75392, 75396, 75397 և 75398 | ||||
Պաշտոնական կայք | dallascityhall.com(անգլ.) | ||||
| |||||
Դալասը "beta(+)" գլոբալ քաղաք է[7][8]։ Նրա բազմաճյուղ տնտեսության մեջ էական դեր են խաղում ռազմական արդյունաբերությունը, ֆինանսական ծառայությունները, տեղեկատվական տեխնոլոգիաները, հեռահաղորդակցության միջոցների արտադրությունը, փոխադրումների իրականացումը[9]։ Այստեղ իրենց գործունեությունն են ծավալել աշխարհի խոշորագույն հինգ հարյուր ընկերություններից՝ Fortune 500-ից ինը և այնպիսի ընկերություններ, ինչպես՝ American Airlines (Fort Worth)-ը, ExxonMobil (Irving)-ը, J. C. Penney (Plano)-ն։ Տրանսպորտային կարևորագույ միջոցներից է նորերս շահագործման հանձնված Dallas/Fort Worth International Airport օդանավակայանը, որ ուղևորափոխադրումների ծավալով ամենամեծերից ու ամենաբանուկներից մեկն է աշխարհում[10]։