Գրքի պատմություն
From Wikipedia, the free encyclopedia
Գրքի պատմություն, տեխնիկական նորարարությունների երկարատև պատմություն՝ կապված գրքի ստեղծման և գրատպության հետ։ Այդ նորարարություններն ուղղված են եղել նրան, որ բարելավեն գրավոր խոսքի որակը, տեղեկատվությունը դարձնեն հասանելի, գիրքը դարձնեն առավել կիրառելի և հնարավորինս պակասեցնեն նրա արտադրության վրա ծախսվող գումարները։ Գրքի պատմությունը կապված է տնտեսական և քաղաքական իրադարձությունների հետ, մարդկանց կյանքի, կրոնի և գաղափարների հետ։
Բանավոր խոսքը համարվում է մարդկության պատմության ընթացքում գիտելիքի փոխանցման ամենահին ձևը։ Հնագույն քաղաքակրթությունների կողմից գրային համակարգի հայտնագործումից հետո մարդիկ սկսեցին գրելու համար օգտագործել համարյա ամեն ինչ, ինչի վրա հնարավոր էր գրել՝ կավե սալիկներ, ծառի կեղև, մետաղյա թիթեղներ և այլն։