Գրիգոր Տուրցի
ֆրանսիացի գրող / From Wikipedia, the free encyclopedia
Գրիգոր Տուրցի (լատին․՝ Gregorius Turonensis, ֆր.՝ Grégoire de Tours, 538 կամ 539 թ. նոյեմբերի 30, Կլերմոն-Ֆերան, Օվերն — 593 կամ 594 թ. նոյեմբեր), Տուր քաղաքի եպիսկոպոս (573 թ-ից) և ֆրանկների պատմիչ։ Նրա գլխավոր երկը՝ «Ֆրանկների պատմություն» («Historia Genes Francorum») աշխատությունն է (բաղկացած է 10 գրքից և ինքնակենսագրական ակնարկից), գրված է լատներենով։
Գրիգոր Տուրցի ֆր.՝ Grégoire de Tours | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 30, 538 |
Ծննդավայր | Կլերմոն Ֆերան |
Մահացել է | նոյեմբեր 594 |
Մահվան վայր | Տուր[1][2][3] |
Կրոն | քրիստոնեություն և Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Երկեր | Historia Francorum? |
Մասնագիտություն | վարքագիր, գրող, պատմաբան և կաթոլիկ քահանա |
Զբաղեցրած պաշտոններ | եպիսկոպոս |
Gregory of Tours Վիքիպահեստում |
Հեղինակը շարադրում է հնագույն ժամանակներից առ 591 թ. ընկած պատմական անցքերը։ Երկը կարևորագույն աղբյուր է V-VI դդ. ֆրանկների թագավորության և մասնավորապես Մերովինգյան հարստության արքաների պատմության ուսումնասիրության համար։ Հեղինակն իր երկի 10-րդ գրքում հիշատակում է ոմն հայազգի եպիսկոպոս Սիմոնի մասին, որը 591 թ. Հայաստանից Տուր քաղաք էր եկել՝ փախչելով պարսկական հալածանքներից (X, 24)[4]։ Սա պատմական գրականության մեջ վավերացված Ֆրանսիայի տարածքում հայի գտնվելու առաջին հիշատակումն է։
Նրա «Ֆրանկների պատմություն»-ը (լատիներեն, 10 գրքով), ուր դեպքերի շարադրանքը հասցըված է մինչև 591-ը, V — VI դդ․ Ֆրանկների պետության քաղաքական պատմության հիմնական աղբյուրն Է։ «Պատմության» մեջ հարուստ նյութ կա ֆրանկների քաղաքականությունից, տնտեսությունից, մշակութային կյանքի վերաբերյալ։ Գրիգոր Տուրացին եղել է կաթոլիկ եկեղեցու ջատագովը, հեղինակ է եկեղեցական բնույթի աշխատությունների։