Գրեյս Քելլի
From Wikipedia, the free encyclopedia
Գրեյս Պատրիսիա Քելլի (անգլ.՝ Grace Patricia Kelly[5], Գրեյս Պատրիսիա Գրիմալդի (Grace Patricia Grimaldi[6][7]), նոյեմբերի 12, 1929, Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - սեպտեմբերի 14, 1982, Մոնտե Կառլո, Մոնակո), ամերիկացի դերասանուհի, իր ժամանակի նշանավոր դերասանուհիներից մեկը։ 1956 թ. ապրիլին ամուսնացել է Մոնակոյի Ռենե III իշխանի հետ, այդպիսով դառնալով Մոնակոյի իշխանուհի[8] և 26 տարեկան հասակում հրաժեշտ տալով կինոդերասանուհու իր կարիերային (նրա կինոկարիերան տևել է ընդամենը չորս տարի՝ 1952-1956 թթ.)։ Գրեյս Քելլին համարվել է իր ժամանակի ամենագեղեցիկ կինոդերասանուհին, նորաձևության կուռք, պատմության մեջ տեղ գտած ամանագեղեցիկ իշխանուհին[9]։ Մահացել է 1982 թվականի սեպտեմբերի 14-ին, ավտովթարից[8][10]։
Գրեյս Քելլի անգլ.՝ Grace Kelly | |
---|---|
1956 թ. ստուդիական լուսանկար | |
Հասակը | 1,70 մ |
Ծնվել է | 1929 նոյեմբերի 12 |
Ծննդավայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Մահացել է | սեպտեմբերի 14, 1982(1982-09-14) (տարիքը 52) |
Մահվան վայր | Մոնտե Կառլո, Մոնակո |
Գերեզման | Սուրբ Նիկոլասի մայր տաճար |
Կրթություն | Թատերական արվեստների ամերիկյան ակադեմիա (1949)[1] և Neighborhood Playhouse թատերական դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Մոնակո |
Ազգություն | ԱՄՆ |
Կրոն | Կաթոլիկություն |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ակտիվ շրջան | 1949-1965 |
Ժանրեր | վեսթեռն |
Ծնողներ | հայր՝ John B. Kelly Sr.?, մայր՝ Margaret Majer? |
Ամուսին(ներ) | արքայազն Ռայներ Ռենե Մոնակո |
Երեխա(ներ) | Հանովերի արքայադուստր Կարոլինա[2], Ալբեր II[2] և Սթեֆանի[2] |
Պարգևներ և մրցանակներ | |
Կինոյի ամերիկյան ինստիտուտն իր կազմած «Հոլիվուդյան դասական կինոյի 25 մեծագույն կին աստղեր» ցանկում նրան հատկացրել է 13-րդ տեղը[11], Ամերիկյան կինոակադեմիան նրան ընդգրկել է իր հրապարակած Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում՝ նույնպես հատկացնելով 13-րդ տեղը[12]։ Խաղացել է մոտ 30 ֆիլմում, որոնցից առավել նշանավոր են՝ «Ուղիղ կեսօրին», «Մոգամբո», «Սպանության դեպքում հավաքեք «M», «Գյուղի աղջիկը», «Բակ նայող լուսամուտը», «Բռնել գողին», «Բարձր հասարակություն» և այլն։
Ստացել է 1 Օսկար լավագույն դերասանուհի անվանակարգում, ստացել է նաև 3 Ոսկե Գլոբուս, 2 անգամ ներկայացված է եղել BAFTA-ի և այլն։