Գտնված
Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկար / From Wikipedia, the free encyclopedia
«Գտնված» (անգլ.՝ Found), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը։ Նկարչի մահվան ժամանակ այն դեռ ավարտին հասցված չէր, սակայն նկարիչն ինքը գնահատել էր կտավը որպես իր կարևորագույն աշխատանքներից մեկը և բազմիցս անդրադարձել է դրան[1]։ Ստեղծագործությունը եղել է յուղաներկով միակ աշխատանքը, որն անդրադարձել է ժամանակակից թեմայի՝ քաղաքային մարմնավաճառությանը։ Ներկայումս նկարը գտնվում է Դելավերի գեղարվեստի թանգարանի հավաքածուում[2]։
Արագ փաստեր Գտնված, տեսակ ...
Գտնված | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Դանթե Գաբրիել Ռոսսետտի |
տարի | 1854 |
ուղղություն | Պրեռաֆայելիտներ |
ժանր | կենցաղային ժանր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Դելավերի գեղարվեստի թանգարան |
հավաքածու | Դելավերի գեղարվեստի թանգարան |
Ծանոթագրություններ | |
Found by Dante Gabriel Rossetti Վիքիպահեստում |
Փակել