Գվինևրա
From Wikipedia, the free encyclopedia
Գվինևրա (/ˈɡwɪnɪvɪər/ ( լսել) վալլիերեն՝ Gwenhwyfar pronunciation (օգնություն • ինֆո); բրետոներեն՝ Gwenivar), հաճախ գրվում է նաև Գվենևեր[1], արթուրյան լեգենդներում Արթուր արքայի կինն ու թագուհին։ Ներկայացվել է ինչպես ստոր ու պատեհապաշտ դավաճան, այնպես էլ որպես ազնիվ ու առաքինի տիկին։ Առաջին անգամ նրա մասին նշվել է 12-րդ դարում Ջեոֆրի Մոնմաուտցու կողմից գրված «Բրիտանիայի թագավորների պատմություն» աշխատության մեջ, սակայն շարունակում է լեգենդի ժամանակակից մեկնաբանություններում հանրահայտ կերպար լինել։
Գվինևրա | |
---|---|
Մասնագիտություն | թագուհի |
Ամուսին | Արթուր |
Ծնողներ | հայր՝ Լեոդեգրանս |
Զբաղեցրած պաշտոններ | Կոնսորտ թագուհի |
Guinevere Վիքիպահեստում |
Ուշ միջնադարյան ասպետական վեպերում սյուժետային հիմնական գծերից մեկը Գվինևրա թագուհու սիրային կապն է իր ամուսնու գլխավոր ասպետ ու ընկեր Լանսելոթի հետ, որն անուղղակիորեն հանգեցնում է Արթուրի ու շատ ուրիշների մահվանն ու թագավորության կործանմանը։ Այս պատմությունն առաջին անգամ հիշատակվել է Կրետյեն դե Տրուացու «Լանսելոթ՝ սայլի ասպետը» աշխատության մեջ ու դարձել 13-րդ դարի լանսելոթ-գրեյլյան արձակի հիմնական թեման ու Թոմաս Մելորիի «Արթուրի մահը» վեպի սյուժեի մի մասը։