Գվալիոր
From Wikipedia, the free encyclopedia
Գվալիոր, Գվալիյար[1] (հինդի՝ ग्वालियर, Գվալիյար[2]; անգլ.՝ Gwalior), Հնդկաստանի Մադհյա Պրադեշ նահանգի մեծությամբ չորրորդ քաղաքը։ Տեղակայված է Ագրայից 122 կմ դեպի հարավ` երկաթգծերի հատման վայրում և կազմված է երեք պատմական կենտրոններից՝ Գվալիորա, Լաշկարա և Մորարա։ Բնակչությունը՝ 1 101 981 մարդ (2011)[3]։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Գվալիոր | |||
| |||
Երկիր | Հնդկաստան Կաղապար:Դրոշավորում/Մեծ Մողոլների կայսրություն | ||
Մակերես | 604 կմ² | ||
ԲԾՄ | 196±1 մետր | ||
Բնակչություն | 1 101 981 մարդ (2011) | ||
Ժամային գոտի | UTC+5:30 | ||
Հեռախոսային կոդ | 751 | ||
Փոստային դասիչ | 474001–474055 (HPO) | ||
Պաշտոնական կայք | gwalior.nic.in | ||
| |||
Գվալիորը մեծ դեր է ունեցել Հյուսիսային Հնդկաստանի պատմության մեջ որպես Մալվա պատմական մարզի քաղաքական կենտրոն։ Սկզբից Գվալիոր է կոչվել 90 մետրանոց ժայռի հարթ գագաթի վրա գեղեցկորեն տեղակայված ամրոցը։ Այս կարևորագույն առևտրական ճանապարհների խաչմերուկում գտնվող ամրոցի գոյության մասին հայտնի է 6-րդ դարից։
Պատկառելի պատերի պաշտպանական հովանու տակ պահպանվել են 11-րդ դարի հնդկական ճարտարապետության վեց ապարանք, վեց եկեղեցի, մզկիթ, ութ ջրավազան և հազվագյուտ հուշարձաններ։ 15-րդ դարում ամրոցի պատերի վրա, ժայռերի մեջ փորվել են 18 մետր բարձրության հասնող հսկայական ջայնիստական արձաններ։
Գվալիորական ամրոցից 6 կմ դեպի հարավ տեղակայված է Լաշկար քաղաքը, որը 1810 թվականից ծառայում է որպես Սինդհիա մարատհական կայսերական դինաստիայի կեցավայր։ Այս դինաստիայի նախահայրը 1745 թվականին առանձնացավ Մարատհական միությունից և հիմնադրեց Գվալիորական կայսրությունը։ Նրա թոռ Մահադաջիի (կառավարել է 1761-94 թթ․) կալվածքները զբաղեցրել են Հյուսիսային Հնդկաստանի նշանակալի մասը`Դելիից մինչև Ջայպուր։
Անգլոմարատհական պատերազմի ժամանակ 1801 և 1818 թվականններին գվալիորական տիրակալները կորցրին իրենց տարածքների մի մասը։ 1780 և 1843 թվականներին բրիտանական զորքերը գրոհեցին Գվալիորական ամրոցը։ Հնդկական ժողովրդական ապստամբության ժամանակ ռաջան պահպանեց հավատը բրիտանական իշխանության նկատմամբ, սակայն նրա զինվորները ապստամբեցին։ Անգլիական միավորումները ևս մեկ անգամ գրավեցին ամրոցը, սակայն, ըստ 1886 թվականի ռաջայի հետ համաձայնության` վերատեղաբաշխվեցին Ջհանսիում։