Գո Շոուցզին
From Wikipedia, the free encyclopedia
Գո Շոուցզին (չին․՝ 郭守敬, փինյին՝ Guō Shǒujìng, հասունացումից հետո անունը՝ Ժոսի- 若思), չինացի աստղագետ և մաթեմատիկոս[4], հիդրոտեխնիկայի ճարտարագետ և քաղաքական գործիչ, որն ապրել է Յուան դինաստիայի (1271-1368) օրոք։ Հետագայում, Ադամ Շալ ֆոն Բելը տպավորված լինելով Գոյի՝ պահպանված աստղագիտական գործիքներով, նրան անվանել է «Չինաստանի Տիխո Բրահե»[5], իսկ Ջամալ Ադ Դինը համագործակցել է նրա հետ[6]։
Արագ փաստեր Գո Շոուցզինչինարեն՝ 郭守敬, Ծնվել է ...
Գո Շոուցզին չինարեն՝ 郭守敬 | |
---|---|
Ծնվել է | 1231[1] Xingtai, Մոնղոլական կայսրություն |
Մահացել է | 1316[2] ենթդ․ Khanbaliq, Յուան արքայատոհմ |
Քաղաքացիություն | Յուան[3] |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, աստղագետ, աստղագուշակ, քաղաքական գործիչ և հիդոտեխնիկ |
Հաստատություն(ներ) | Gaocheng Astronomical Observatory? |
Գործունեության ոլորտ | օրացույց և Հիդրոտեխնիկա |
Guo Shoujing Վիքիպահեստում |
Փակել
Գո Շոուցզին եղել է Յուան կայսերական պալատի գիտնականների անդամ, գլխավոր աստղագետ, ղեկավարել է ոռոգման համակարգերի կառուցումը։