Գորշ ածուխ
From Wikipedia, the free encyclopedia
Գորշ ածուխ (սև լիգնիտ[1]), ածուխի տեսակ է, ունի գորշ երանգավորում և թույլ փայլ։ Ի տարբերություն քարածխի և անտրացիտի՝ նրա ածխացման աստիճանը ցածր է։ Պարունակում է ավելի քիչ բուսական մնացորդներ, քան տորֆը։ Գորշ ածուխները երիտասարդ կամ թերհաս ածուխներ են, այսինքն՝ դեռևս չեն փոխակերպվել քարածխի։
Գորշ ածխի խոշոր հանքավայրեր կան Գերմանիայում, Չեխիայում, ՌԴ-ում։ Հայաստանում գորշ ածխի փոքր քանակներ կան Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի (Ջաջուռ) մարզերում[2]։