Գորշուկ
From Wikipedia, the free encyclopedia
Գորշուկ (լատին․՝ Meles meles), կզաքիսների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կենդանի։ Սովորական գորշուկը տարածված է Եվրասիայում, Հայաստանում տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Բնակվում է գետնափոր բներում, որոնք փորում է քարակույտերում, ժայռերի, ձորերի լանջերի թեքություններում, բաց տարածություններում, անտառներում և այլ վայրերում։ Ստորգետնյա բներն ունեն խոր (մինչև 1 մ) և լայն բնուղիներ (որտեղ պատրաստում է պահեստներ)՝ բազմաթիվ լայնացումներով։
Մանրամասն տեղեկատվություն ՞Գորշուկ, Գիտական դասակարգում ...
Գորշուկ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Meles | ||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
Արեալ | ||||||||||||
|
Փակել
Գորշուկները ներկայացնում են 2 ցեղ, մեկում սովորական գորշուկն է 3 տեսակներով, մյուսում՝ Հարավարևելյան Ասիայի գորշուկներն են 4 տեսակով։ Միսն ուտելի է, մորթին՝ անարժեք։ Միակ ձմեռող կզաքիսայինն է։