Գո
From Wikipedia, the free encyclopedia
Գո (չինարեն՝ 圍棋,围棋, վեյցզի, կորեերեն՝ 바둑, պադուկ, ճապոներեն՝ 囲碁, իգո) Չինական ավանդական սեղանի խաղ, որտեղ խաղացողի հիմնական նպատակը տախտակի վրա հնարավորինս շատ տարածք զբաղեցնելն ու շրջափակելն է։ Խաղը ստեղծվել է Հին Չինաստանում ավելի քան 2500 տարի առաջ։ Չնայած պարզ կանոններին, լավ գո խաղալը բավականին բարդ է(շատերը այն համարում են շախմատից բարդ խաղ)։
Գո | |
---|---|
Տեսակ | ինտելեկտուալ սպորտաձև |
Ենթատեսակ | խաղեր տախտակի վրա, խաղ վանդակավոր դաշտում և two-player game? |
Խաղացողների քանակ մաքսիմալ | 2 |
Go (game) Վիքիպահեստում |
Խաղում կա 2 խաղացող, որոնցից մեկը խաղում է սև քարերով, մյուսը սպիտակ։ Խաղի ժամանակ քարերը շարվում են վանդակավոր տախտակի վանդակների հանգույցներում(կետեր)։ Սովորաբար խաղում են 19×19 խաղատախտակի վրա, սակայն տարածված են նաև 9×9 և 13×13 տախտակները։ Տախտակի վրա դրված քարերը շարժել չի կարելի։ Նրանք հեռացվում են տախտակի վրայից երբ շրջափակվում են հակառոկորդի քարերով։ Խաղը ավարտված է համարվում, երբ երկու խաղացողները իրար հետևից բաց են թողնում իրենց քայլը, որից հետո հաշվվում են նրանց միավորները։
2008 թվականին աշխարհում եղել է 40մլն գո խաղացող(որոնց մեծ մասը Արևելյան Ասիայից), իսկ 2015 թվականին Գոյի Միջազգային Ֆեդերացիան ունեցել է 75 անդամ-երկիր։