Գյուղատնտեսական զարգացման միջազգային հիմնադրամ
From Wikipedia, the free encyclopedia
Գյուղատնտեսական զարգացման միջազգային հիմնադրամ (ԳԶՄՀ կամ IFAD, անգլ.՝ International Fund for Agricultural Development), ՄԱԿ-ի մասնագիտացված հիմնարկը, որը զբաղվում է ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացմամբ՝ պարենի արտադրությունն ավելացնելու և զարգացող երկրներում աղքատ բնակչության խմբերին սնվելու հետ կապված դրությունը բարելավելու նպատակով։
Գյուղատնտեսական զարգացման միջազգային հիմնադրամ | |
---|---|
Տեսակ | ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն |
Երկիր | Իտալիա |
Հիմնադրված | 1977[1] |
Գլխադասային գրասենյակ | Հռոմ, Իտալիա |
Կայք | ifad.org(անգլ.) |
Կազմակերպությունը ստեղծվել է 1974 թվականի Պարենի համաշխարհային համաժողովի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում։ ԳԶՄՀ-ի գլխավոր նպատակը զարգացող երկրներում գյուղական աղքատության վերացումն է։ Աշխարհի աղքատ բնակչության 75%-ը բնակվում է այդ երկրների գյուղական վայրերում, սակայն համաշխարհային հանրության աջակցության համար հատկացվող միջոցների միայն 4%-ը պաշտոնապես գնում է ագրարային ոլորտի զարգացմանը։
ԳԶՄՀ-ի ռազմավարական քաղաքականությունը մանրամասն շարադրված է «Enabling the Rural Poor to Overcome Poverty» փասթաթղթում[2]։