Գլորիա Սթայնեմ
ամերիկացի ֆեմինիստ, լրագրող, հասարակական և քաղաքական ակտիվիստ / From Wikipedia, the free encyclopedia
Գլորիա Մարի Սթայնեմ (անգլ.՝ Gloria Marie Steinem, մարտի 25, 1934(1934-03-25)[1][2][3][…], Թոլեդո, Օհայո, Օհայո, ԱՄՆ[4]), ամերիկացի ֆեմինիստ, լրագրող, սոցիալական և քաղաքական ակտիվիստ, ազգային ճանաչված առաջնորդ և 1960-ական թվականների վերջին և 1970-ական թվականների սկզբին ֆեմինիստական շարժման ներկայացուցիչ[13][14][15]։
Գլորիա Սթայնեմ անգլ.՝ Gloria Steinem | |
---|---|
Ծնվել է | մարտի 25, 1934(1934-03-25)[1][2][3][…] (90 տարեկան) |
Ծննդավայր | Թոլեդո, Օհայո, Օհայո, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Սմիթ Քոլեջ[4] և Waite High School? |
Մասնագիտություն | լրագրող, գրող, լրագրող, ակտիվիստ, ակնարկագիր, խմբագիր, դասախոս, կանանց իրավունքների պաշտպան, դերասանուհի, իրավապաշտպան և քաղաքական ակտիվիստ |
Աշխատավայր | Chayanne? |
Ամուսին | Դևիդ Բեյլ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Phi Beta Kappa, National Women's Political Caucus?[12] և Democratic Socialists of America? |
Կայք | gloriasteinem.com |
Ստորագրություն | |
Gloria Steinem Վիքիպահեստում |
Սթայնեմն աշխատել է որպես «New York Magazine»-ի մեկնաբան և եղել «Ms» ամսագրի հիմնադիրներից մեկը[15]։ 1969 թվականին Սթայնեմը հրատարակել է հոդված «After Black Power, Women's Liberation» վերնագրով[16], որը նրան ազգային ճանաչում է բերել որպես ֆեմինիստական շարժման առաջնորդ[17]։
2005 թվականին Սթայնեմը, Ջեյն Ֆոնդան և Ռոբին Մորգանը դարձել են «Women's Media Center» ոչ առևտրային կազմակերպության համահիմնադիրները, որի նպատակն էր ԶԼՄ-ներում կանանց դրական կերպարի ստեղծումը[18]։
Ժամանակի մեծ մասը հատկացրել է հանրային ելույթներին` նվիրված հավասարության թեմային, երկրի տարբեր մասերում հանդես է եկել դասախոսություններով[19]։