Գլխատում
From Wikipedia, the free encyclopedia
Գլխատում, (դեկապիտացիա՝ լատին․՝ caput, capitis գլուխ բառից), կենդանի էակի գլխի ֆիզիկական անջատումը մարմնից։ Գլխատումը կարող է լինել դիտավորյալ՝ անասունների, տնային թռչունների սպանդ[1], փորձարարական կենդանիների դեկապիտացիա[2], սպանություն կամ մահապատժի կատարում։ Իրագործվում են հատուկ գործիքի՝ գիլիոտինի կամ այլ կտրող գործիքով՝ կացինի, թրի, դանակի միջոցով։ Ոչ դիտավորյալ գլխատումը կարող է տեղի ունենալ պայթյունի[3], ավտովթարի կամ այլ դժբախտ պատահարների արդյունքում։ Ինքնասպանություն գլխատելու միջոցով եզակի, բայց հանդիպել է։ 2003 թվականին մի բրիտանացի ինքն իրեն գլխատել է իր սարքած էլեկտրական կոճակով գործի դրվող գիլյոտինի միջոցով[4]
Գլխատումը միանշանակ առաջացնում է իշեմիա, որը հանգեցնում է գլխուղեղի մահ։ Գլխուղեղը մահանում է գլխատումից մի քանի րոպե անց։ Գլուխը կորցնում է գիտակցությունը գլխատումից 300 միլիվայրկյան հետո։ Դեմքի որոշ մկանների ռեֆլեքսային ցնցումներ կարող են շարունակվել մի քանի րոպե։
Հազվադեպ գլխատում են դիակը։ Հիմնականում գլուխը կտրում են որպես հաղթանշան կամ դիակը անճանաչելի դարձնելու համար[5][6]։