Գլենդելի հայ համայնք
From Wikipedia, the free encyclopedia
Գլենդելի հայ համայնք (Կալիֆոռնիա, ԱՄՆ), Հայաստանի սահմաններից դուրս ամենամեծ քաղաքային հայ համայնքներից մեկը։ Հայերն այստեղ ապրում են 1920-ական թվականներից։ 1970-ական թվականներին հայկական ներգաղթը կտրուկ աճել էր, իսկ հայկական ծագում ունեցող բնակիչների մեծ մասը բնակություն էր հաստատել Գլենդելում 1990-ական թվականներից 2000-ական թվականներին։ Հայերը լավ ինտեգրված են տեղի հասարակությանը, տիրապետում են բազմաթիվ ձեռնարկությունների և չեն կորցնում իրենց լեզուն։ Քաղաքում գործում են մի քանի հայկական դպրոցներ (այդ թվում՝ Չամլյանի հայկական դպրոցը և Լարկ հայկական երաժշտական դպրոցը), էթնիկ և մշակութային կազմակերպություններ։ Կան բազմաթիվ ազգային ռեստորաններ և սրճարաններ, հայկական մամուլ։ Իրականացվում է հայկական գրքերի, աուդիո և վիդեո սկավառակների վաճառք։ Քաղաքում գործում է Հայաստանի Հանրապետության հյուպատոսությունը[1], որն ունի իր շենքը։
Գլենդելում իրենց կարիերան սկսել են System of a Down հայկական ռոք խմբի որոշ անդամներ[2]։