Գիտությունը Շվեդիայում
From Wikipedia, the free encyclopedia
Գիտությունը Շվեդիայում, Շվեդիայում գիտնականների կողմից զարգացվող գիտության ուղղությունները։ Գիտության զարգացումը Շվեդիայում հիմնականում պայմանավորված է իր ժողովրդի տաղանդով, շվեդական կրթությամբ և մանկավարժությամբ[1]։ Շվեդիայի գիտնականները զգալի ներդրում են ունեցել համաշխարհային մշակույթի և գիտության զարգացման բնագավառում։ Շվեդական բարձրորակ գիտական և տեխնոլոգիական զարգացումը հայտնի է ամբողջ աշխարհում։ Հարկ է նշել, որ 18-րդ դարում Շվեդիայի գիտությունը գտնվել է Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից ներթափանցած լուսավորչական գաղափարների ազդեցության ներքո[2]։ Բնագիտության զարգացումը Շվեդիայում կապված է Ուպսալայում և Լունդում առաջին համալսարանների կազմավորման և Ուպսալայում աստղադիտարանի բացման հետ։ 1710 թվականին հիմնադրվեց Ուպսալայի Թագավորական գիտական ընկերությունը, իսկ 1739 թվականին՝ Ստոկհոլմի Թագավորական գիտությունների ակադեմիան։
Ակադեմիայի առաջին նախագահը Կառլ Լիննեյն էր։ Նա մեծ ազդեցություն ունեցավ Շվեդիայում գիտության ձևավորման վրա։ Շվեդիայի գիտությունների ակադեմիան 1739 թվականին հրատարակեց առաջին շվեդական գիտական ամսագիրը։