Գիհի ցածրաաճ
բույսերի տեսակ / From Wikipedia, the free encyclopedia
Գիհի ցածրաաճ (լատին․՝ Juníperus commúnis), նոճազգիների ընտանիքին պատկանող մշտադալար, ասեղնատերև թուփ։ Երկարությունը հասնում է մինչև 1.5 մ բարձրության։ Ունի դեղնակարմրավուն և արմատակալող ճյուղեր։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը մուգ մոխրագույն է։ Փշատերևները ունեն 1-2 սմ երկարություն և 1.5 մմ լայնություն։ Կոները սև են՝ կապտավուն խավով։ Ծաղկում է հունիսին։
Գիհի ցածրաաճ | |
Գիհի ցածրաաճ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Դաս | Pinopsida |
Կարգ | Ասեղնատերևավորներ (Pinales) |
Ընտանիք | Նոճազգիներ (Cupressaceae) |
Ենթաընտանիք | Նոճայիններ (Cupressoideae) |
Ցեղ | Գիհի (Juniperus) |
Վերնատեսակ | 'Juniperus' |
Տեսակ | Գիհի ցածրաաճ (J. communis) |
Միջազգային անվանում | |
Juniperus communis | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Աճում է քարքարոտ վայրերում, ալպյան գոտիներում, ծովի մակերևույթից 2000-2800 մ բարձրության վրա։ Այն կարելի է գտագործել ատաղձագործական նպատակներով։ Պիտանի է մեր հանրապետության բոլոր կլիմայական գոտիներում։ Պիտանի է մեր հանրապետության բոլոր կլիմայական գոտիներում մշակելու համար, անկախ ծովի մակերևույթից ունեցած բարձրությունից։