Գերմանիայի և Լեհաստանի միջև ուժի չկիրառման հռչակագիր
From Wikipedia, the free encyclopedia
«Գերմանիայի և Լեհաստանի միջև ուժի չկիրառման հռչակագիր» (լեհ.՝ Deklaracja między Polską a Niemcami o niestosowaniu przemocy) (կոչվում է նաև Գերմանիայի և Լեհաստանի միջև չհարձակվելու մասին պայմանագիր, Պիլսուդյան Հիտլերի պակտ[1][2][3][4][5][6]), համատեղ հռչակագիր, որը ստորագրվել է Գերմանիայի և Լեհաստանի կողմից 1934 թվականի հունվարի 26-ին։ Այդ փաստաթղթի ընդունումը նպաստել է երկու պետությունների միջև հարաբերությունների ժամանակավոր կարգավորմանը։