Գերճնշումային կրիզ
From Wikipedia, the free encyclopedia
Գերճնշումային կրիզ (հիպերտոնիկ կրիզ), զարկերակային ճնշման կտրուկ բարձրացում (սիստոլիկ 180 կամ դիաստոլիկ 110 մմսս․․- ի հավասար կամ բարձր), որը կարող է բերել լուրջ բարդությունների։ Այսպիսի բարձր ԶՃ- ով անձիք կարող են լինել անախտանիշ, սակայն 22% դեպքերում գանգատվում են գլխացավերից[1] և գլխապտույտներից[2]։ Այլ ախտանշաններից կարող են լինել տեսողության վատացումը՝ ցանցաթաղանթի վնասման պատճառով, հևոցը՝ սրտային անբավարարության պատճառով կամ ընդհանուր թուլության զգացողությունը՝ երիկամային անբավարարության պատճառով[3]։ Հիպերտոնիկ կրիզոց մարդիկ սովորաբար ունենում են գերճնշում, իսկ ԶՃ- ի կտրուկ բարձրացմանը բերում է ինչ-որ հավելյալ գրգռիչ[4]։
Գերճնշումային կրիզ | |
---|---|
Միկրոանգիոպատիայի թրոմբային միկրոնկար | |
Տեսակ | ախտանիշ կամ նշան |
ՀՄԴ-9 | 443.9 |
Microangiopathy Վիքիպահեստում |
Հիպերտոնիկ անհետաձգելի իրավիճակ ախտորոշվում է, եթե առկա են մեկ կամ մի քանի թիրախ օրգանների ուղղակի վնասման նշաններ[5]։ Սրանք կարող են ընդգրկել հիպերտոնիկ էնցեֆալոպաթիան, որը առաջանում է գլխուղեղի այտուցի և դիսֆունկցիայի պատճառով և բնորոշվում է գիտակցության փոփոխությամբ։ Թիրախ օրգանների վնասման այլ նշաններ են ցանցաթաղանթի այտուցը կամ արյունազեղումները։ Կրծքավանդակի ցավը կարող է խոսել սրտամկանի վնասման մասին, ինչ կարող է անցնել սրտամկանի ինֆարկտի կամ երբեմն աորտայի շերտազատման։ Հևոցը, հազը և արյունախխումը թոքերի այտուցի նշաններ են, որը առաջանում է ձախ փորոքի անբավարարության պատճառով, երբ այն ի վիճակի չի լինում արյունը բավարար չափով մղել դեպի շրջանառություն։