Գերի Քիլդալ
From Wikipedia, the free encyclopedia
Գերի Քիլդալ (անգլ.՝ Gary Kildall, մայիսի 19, 1942(1942-05-19), Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ - հուլիսի 11, 1994(1994-07-11), Մոնտերեյ, Մոնտերե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի համակարգչային գիտնական և միկրոհամակարգչային ձեռնարկատեր, որը ստեղծել է CP/M օպերացիոն համակարգը և Digital Research ընկերությունը։ Քիլդալլ առաջիններից մեկն էր, ով միկրոպրոցեսորները տեսնում էր որպես լիովին ունակ համակարգիչներ, այլ ոչ թե սարքավորումների հսկիչներ, և այս հայեցակարգի շուրջ ստեղծել է ընկերություն[1]։ Նա եղել է նաև PBS հանրային հեռուստատեսության «Համակարգչային քրոնիկոններ» շոուի համահիմնադիրն ու հաղորդավարը։ Թեպետ Գերի Քիլդալի կարիերան տևել է ավելի քան երկու տասնամյակ, նրան հիմնականում հիշում են CP/M օպերացիոն համակարգի զարգացման, ինչպես նաև վաղ բազմամակարդակ միկրոհամակարգիչների օպերացիոն համակարգերի հետ կապված, որը շատ նմանություն ունի IBM համակարգիչներում գործարկվող MS-DOS-ի հետ։
Գերի Քիլդալ անգլ.՝ Gary Kildall | |
---|---|
Ծնվել է | մայիսի 19, 1942(1942-05-19) |
Ծննդավայր | Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ |
Մահացել է | հուլիսի 11, 1994(1994-07-11) (52 տարեկան) |
Մահվան վայր | Մոնտերեյ, Մոնտերե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Վաշինգտոնի համալսարան և Queen Anne High School? |
Երկեր | CP/M? |
Մասնագիտություն | համակարգչային գիտնական, ծրագրավորող, համալսարանի դասախոս և գործարար |
Աշխատավայր | ԱՄՆ ՌԾՈւ սպայական կադրերի որակավորման բարձրացման դպրոց |
Ամուսին | Dorothy McEwen Kildall? |
Ստորագրություն |