Գերդ ֆոն Ռունդշտադտ
From Wikipedia, the free encyclopedia
Կառլ Ռուդոլֆ Գերդ ֆոն Ռունդշտադտ (դեկտեմբերի 12, 1875(1875-12-12)[1][2], Աշերսլեբեն, Գերմանիա[3] - փետրվարի 24, 1953(1953-02-24)[1][2], Հաննովեր, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[3]), Վերմախտի գերմանացի ֆելդմարշալ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։
Գերդ ֆոն Ռունդշտադտ գերմ.՝ Gerd von Rundstedt | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 12, 1875(1875-12-12)[1][2] |
Ծննդավայր | Աշերսլեբեն, Գերմանիա[3] |
Մահացել է | փետրվարի 24, 1953(1953-02-24)[1][2] (77 տարեկան) |
Մահվան վայր | Հաննովեր, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[3] |
Գերեզման | Stadtfriedhof Stöcken |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Կրթություն | Պրուսական ռազմական ակադեմիա |
Մասնագիտություն | սպա, ռազմական գործիչ և զինվոր |
Ծնողներ | հայր՝ Gerd von Rundstedt? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Hans Gerd von Rundstedt? |
Ստորագրություն | |
Gerd von Rundstedt Վիքիպահեստում |
Ծնված երկարատև զինվորական ավանդույնթներ ունեցող պրուսական ընտանիքում` Ռունդշտադտը մտել է Պրուսական բանակ 1892 թվականին։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում նա եղել է հիմնականում շտաբի սպա։ Միջպատերազմական տարիներին նա շարունակել է զինվորականի կարիերան` հասնելով գեներալ գնդապետի կոչմանը 1938 թվականին։
Նա Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին եղել է Բանակային խումբ հարավի հրամանատար Լեհաստան ներխուժման ժամանակ։ Նա եղել է Բանակային խումբ A-ի հրամանատար Ֆրանսիական ռազմագործողության ժամանակ և առանցքային դերակատարում է ունեցել Դանկիրկի ճակատամարտում։ Նրան շնորհվել է ֆելդմարշալի կոչում 1940 թվականին։ ԽՍՀՄ ներխուժման ժամանակ նա եղել է Բանակային խումբ հարավի հրամանատար` իրականացնելով պատմության մեջ խոշորագույն շրջափակումը` Կիևի ճակատամարտում։ Նա հեռացվել է հրամանատարի պաշտոնից 1941 թվականի դեկտեմբերին, սակայն վերադարձվել է 1942 թվականին և նշանակվել Արևմուտքում գլխավոր հրամանատար։
Նա հեռազվեց 1944 թվականի հուլիսին գերմանացիների կողմից Նորմանդիայի պարտությունից հետո, սակայն նորից հետ կանչվեց որպես Արևմուտքի գլխավոր հրամանատար սեպտեմբերին` մնալով այս պաշտոնին մինչև Ադոլֆ Հիտլերի կողմից վերջնական հեռացումը 1945 թվականի մարտին։ Ռունդշտադտը տեղյակ էր Հիտլերի դեմ իրականացվելիք տարբեր գործողություններից, սակայն չէր սատարել նրանց։ Պատերազմից հետո նրան մեղադրեցին պատերազմական հանցագործություններում, սակայն նա չկրեց պատիժը իր տարիքի և վատառողջության պատճառով։ Նա ազատվեց 1949 թվականին և մահացավ 1953 թվականին։