Գեոցենտրիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Աստղագիտության մեջ երկրակենտրոն մոդելը (ինչպես նաև գեոցենտրիզմ կամ Պտոլեմյան համակարգ), տիեզերքի նկարագրությունն է, որտեղ երկիրը գտնվում է բոլոր երկրային մարմինների ուղեծրային կենտրոնում։ Այս մոդելը ծառայել է որպես հիմնական կոսմոլոգիական համակարգ մի շարք անտիկ քաղաքակրթությունների համար, ինչպիսին են օրինակ հին հույները (ներառյալ ուշադրության են արժանի արիստոտելյան և պտոլեմյան համակարգերը)։ Նրանք պնդում էին, որ արեգակը, լուսինը, աստղերը և անզեն աչքով երևացող մոլորակները պտտվում են երկրի շուրջը[1]։ Երկու լայնածավալ ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձավ, որ երկիրը տիեզերքի կենտրոնն է։ Համաձայն առաջին ուսումնասիրության աստղերը, արեգակը և մոլորակները պտտվում են երկրի շուրջը ամեն օր՝ այն դարձնելով այս համակարգի կենտրոնը։ Այնուհետև, յուրաքանչյուր աստղ գտնվում է աստղային կամ երկնային ոլորտում, որտեղ երկիրը կենտրոնն է, որը ամեն օր պտտվում է՝ գծելով հյուսիսային և հարավային բևեռները՝ որպես առանցքներ։
Հասարակածին մոտ գտնվող աստղերը հայտնվում են՝ բարձրանալով և ընկնելով մեծ հեռավորության վրա, սակայն յուրաքանչյուր աստղ վերադառնում է այն կետը, որտեղից դուրս է եկել[2]։ Համաձայն երկրորդ ուսումնասիրության, որը կողմ է երկրակենտրոն մոդելին այն է, որ երկիրը չի շարժվում, եթե նայենք երկրի վրա կանգնած դիտորդի տեսանկյունից և որ այն կարծր է, կայուն և չշարժվող։ Այլ կերպ ասած, այն ամբողջովին հանգստի մեջ է։
Հնադարյան հռոմեացիները և միջին դարերի փիլիսոփաները սովորաբար կապակցում էին երկրակենտրոն մոդելը գնդաձև երկրի հետ։ Այն նույնը չէ, ինչ որ հին ժամանակների հարթ երկրի մոդելն էր, որը ենթադրվում էր որոշ առասպելաբանությունների մեջ, այլ այն նման է աստվածաշնչյան և ետաստվածաշնչյան լատինական աստղագիտության մոդելին։ Հին հրեական ուրանոգրաֆիական նկարներում հարթ երկրի վրա նկարված է գմբեթաձև կոշտ հովանոց, որը կոչվում է երկնակամար։ Այնուամենայնիվ, հին հույները հավատում էին, որ մոլորակների ընթացքը շրջանաձև է և ոչ ձվաձև, մի տեսակետ, որը չվիճարկվեց մինչև 17-րդ դարը՝ Կոպերնիկոսի և Կեպլերի տեսությունների համադրության շնորհիվ։
Պտոլեմի երկրակենտրոն մոդելի աստղագիտական կանխատեսումները կիրառվեցին մոտ 1500 տարի՝ ստեղծելու համար աստղագիտական քարտեզներ։ Վաղ շրջանում իշխում էր երկրակենտրոն մոդելի գաղափարը, սակայն 16-րդ դարից սկսած աստիճանաբար փոխարինվեց Կոպերնիկոսի, Գալիլեոյի և Կեպլերի արևակենտրոն մոդելով։ Այնքան էլ հեշտ չէր այս երկու տեսությունների անցումը։ Քրիստոնյա աստվածաբանները պատրաստ էին հերքել այն տեսությունը, որը համապատասխանում է Աստվածաշնչյան հատվածներին։ Մյուսները կարծում էին, որ նոր, անհայտ տեսությունը չի կարող վտանգել գեոցենտրիզմի ընդունված կոնսենսուսը։