Գեորգի Գոնգաձե
From Wikipedia, the free encyclopedia
Գեորգի Ռուսլանովիչ Գոնգաձե (վրաց.՝ გიორგი რუსლანის ძე ღონღაძე, մայիսի 21, 1969(1969-05-21), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 17, 2000(2000-09-17), Տարաշչայի շրջան, Կիևի մարզ, Ուկրաինա), վրացական ծագմամբ ուկրաինացի լրագրող, «Ուկրաինսկայա պրավդա» առցանց պարբերականի հիմնադիր և առաջին գլխավոր խմբագիր։ 2005 թվականին հետմահու արժանացել է Ուկրաինայի հերոսի կոչման։
Գեորգի Գոնգաձե ուկրաիներեն՝ Георгій Русланович Гонгадзе | |
---|---|
Ծնվել է | մայիսի 21, 1969(1969-05-21) |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | սեպտեմբերի 17, 2000(2000-09-17) (31 տարեկան) |
Մահվան վայր | Տարաշչայի շրջան, Կիևի մարզ, Ուկրաինա |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ուկրաինա |
Կրթություն | Լվովի համալսարան |
Մասնագիտություն | լրագրող, ռադիոհաղորդավար, հաղորդավար, հեռուստահաղորդավար, կինոռեժիսոր և թարգմանիչ |
Ամուսին | Myroslava Gongadze? |
Ծնողներ | մայր՝ Oleksandra Gongadze? |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր խմբագիր |
Պարգևներ և մրցանակներ | |
Georgiy Gongadze Վիքիպահեստում |
2000 թվականին նրա մահվան հանգամանքները դարձան ազգային դրամա և Ուկրաինայի այդ ժամանակվա նախագահ Լեոնիդ Կուչմայի դեմ բողոքի ցույցերի պատճառ։ Կասետային սկանդալի ժամանակ հրապարակվել են աուդիոձայնագրություններ, որտեղ Կուչման, Վլադիմիր Լիտվինը և բարձրաստիճան մյուս պաշտոնյաները, իբր, քննարկում են Գոնգաձեին լռեցնելու անհրաժեշտությունը։ Պատճառը լրագրողի կողմից առցանց հրապարակվող հոդվածներն էին, որոնք պատմում էին իշխանության վերին օղակներում կոռուպցիայի մեծ ծավալների մասին։ Գոնգաձեի սպանության գործով որևէ անձի սպանության հրաման տալու մեղադրանք չի առաջադրվել։
2005 թվականի օգոստոսի 23-ին Վիկտոր Յուշչենկոն հետմահու Գեորգի Գոնգաձեին շնորհել «Ուկրաինայի հերոս»-ի կոչում։