Գեյ-Լյուսակի օրենք
From Wikipedia, the free encyclopedia
Գեյ Լյուսակի օրենք, 1802 թվականին ֆրանսիացի գիտնական Ժոզեֆ Գեյ-Լյուսակը փորձով հայտնաբերել է տրված քանակով գազի ծավալի և ջերմաստիճանի կապը հաստատուն ճնշման տակ։ Ջերմադինամիկական համակարգի վիճակի փոփոխությունը հաստատուն ճնշման դեպքում կոչվում է իզոբար պրոցես (հունարեն․՝«իզոս»՝ հավասար և «բարոս»՝ ծանրություն)։
Գեյ-Լյուսակի փորձում հետազոտվող գազը լցված է ապակե բալոնի մեջ և փակված է սնդիկի կաթիլով, որը կարող է ազատ տեղաշարժվել մթնոլորտի հետ հաղորդակցվող գլանաձև բարակ և հորիզոնական դիրք ունեցող ապակե երկար խողովակում՝ ապահովելով բալոնում օդի ճնշման հավասարությունն արտաքին( մթնոլորտային) ճնշմանը։ Գազի ջերմաստիճանը կարելի է փոխել 0 °C-Ից մինչև 100 °C(եթե նորմալ մթնոլորտային ճնշումը հավասար է արտաքին ճնշմանը)` տաքացնելով կաթսայի ջուրը։ Գազի ծավալի փոփոխությունը որոշվում է սնդիկի կաթիլի տեղաշարժով։
Դիցուք t๐=0°C ջերմաստիճանում գազը զբաղենում է V๐ ծավալ։ t ջերմաստիճանում գազը զբաղեցնում է V ծավալ:△V-V-V๐ մեծությունը գազի ծավալների փոփոխությունն է ջերմաստիճանը t-ով փոխելիս:△V-ն կախված է ինչպես t-ից, այնպես էլ գազի սկզբնական ծավալից։ Գազի սկզբնական ծավալի յուրաքանչյուր միավորի՝ △V/V๐t է։ Բազմաթիվ, այդ թվում նաև տարբեր գուներով կատարված փորձերի հիման վրա Գեյ-Լյուսակը հայտնաբերել է, որ տվյալ քանակով գազի համար հաստատուն ճնշման դեպքում այդ հարաբերությունը հաստատուն է.
α-ծավալային ընդարձակման ջերմաստիճանային գործակիցն է և ունի ջերմաստիճանի հակադարձ չաձայնություն
Անգլալեզու գրականության մեջ Գեյ–Լյուսակի օրենքը անվանում են Շառլի օրենք։