Գեյթսհեդ
From Wikipedia, the free encyclopedia
Գեյթսհեդ[2] (անգլ.՝ Gateshead), քաղաք Անգլիայի հյուսիսարևելյան մասում՝ Թայն էնդ Ուիր կոմսությունում, Թայն գետի հարավային ափին Նյուքասլ ափոն Թայն քաղաքի դիմաց, որի հետ կապված է տասը կամրջով (դրանց թվում է նշանավոր Հազարամյակի կամուրջը)։ Քաղաքի աչքի ընկնող կառույցներից են նաև «Հյուսիսի հրեշտակ» անվանումով հայտնի 20 մետրանոց արձանը, The Sage Gateshead վարչա-համերգային համալիրը, The Glasshouse International Centre for Music համերգասրահը, ժամանակակից արվեստի բալթիական կենտրոնը՝ Baltic Centre for Contemporary Art:
Բնակավայր | ||
---|---|---|
Գեյթսհեդ | ||
անգլ.՝ Gateshead | ||
Երկիր | Միացյալ Թագավորություն | |
Մակերես | 21,68 կմ² | |
Բնակչություն | 120 046 մարդ (2011)[1] | |
Ժամային գոտի | UTC+0 | |
Հեռախոսային կոդ | 0191 | |
Փոստային դասիչ | NE8-NE11 | |
Պաշտոնական կայք | gateshead.gov.uk | |
| ||
Գեյթսհեդը նույնանուն մետրոպոլիտենական շրջանի գլխավոր քաղաքն է։ Պատմականորեն գտնվել է Դարեմ կոմսության կազմում։ 1888 թվականին ընդունված տեղական կառավարման մասին օրենքով ձևավորել է շրջանային բորո և ստացել կոմսության խորհրդից անկախ, ինքնուրույն կառավարվելու իրավունք։
2011 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 120.046[3], ավելի ընդարձակ բորոյինը՝ 200.214[4]: