Գարուն։ Վարար ջուր
From Wikipedia, the free encyclopedia
«Գարուն։ Վարար ջուր» (ռուս.՝ Весна. Большая вода), ռուս գեղանկարիչ, «տրամադրության բնանկարի» վարպետ Իսահակ Լևիտանի նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է 1897 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 64,2 × 57,5 սմ[1]։
Արագ փաստեր Գարուն։ Վարար ջուր, տեսակ ...
Գարուն։ Վարար ջուր | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Իսահակ Լևիտան |
տարի | 1897 |
ժանր | բնանկար |
գտնվում է | Տրետյակովյան պատկերասրահ |
հավաքածու | Տրետյակովյան պատկերասրահ |
Ծանոթագրություններ |
Փակել
Այսօր «Գարուն։ Վարար ջուր» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա, Ռուսաստան)։