![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/81/Garegin_Nzhdeh_3.jpg/640px-Garegin_Nzhdeh_3.jpg&w=640&q=50)
Գարեգին Նժդեհ
հայ քաղաքական և ռազմական գործիչ, փիլիսոփա / From Wikipedia, the free encyclopedia
Գարեգին Նժդեհ (ի ծնե՝ Գարեգին Տեր-Հարությունյան (դաս. ուղղ.՝ Գարեգին Տէր-Յարութիւնեան) կամ՝ Գարեգին Առաքել Եղիշեի Տեր-Հարությունյան, հունվարի 1, 1886, Կզնուտ, Նախիջևան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 21, 1955, Վլադիմիրյան ցենտրալ բանտ, Վլադիմիրի մարզ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), ցարական բանակի սպա, հայազգի ռազմական և պետական գործիչ, հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, «Ցեղակրոն» ազգային գաղափարախոսության հիմնադիր, իմաստասեր Հայաստանի առաջին հանրապետության ռազմական և պետական գործիչ։ Լեռնահայաստանի Հանրապետության առաջնորդ, թուրքական և բոլշևիկյան զինված ուժերի դեմ ռազմական գործողությունների հրամանատար։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գարեգին Նժդեհ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Գարեգին Նժդեհ, Ծննդավայր ...
Գարեգին Նժդեհ | |
---|---|
Գարեգին Առաքել Եղիշեի Տեր-Հարությունյան | |
![]() | |
հունվարի 1, 1886(1886-01-01)[1] - դեկտեմբերի 21, 1955(1955-12-21) (69 տարեկան) | |
Ծննդավայր | Կզնուտ, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[2][3] |
Մահվան վայր | ![]() |
Գերեզման | Սպիտակաոր վանք և Գերեզման Գարեգին Նժդեհի |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() ![]() |
Կոչում | սպարապետ |
Պաշտոն | Հայաստանի Հանրապետության հարավային ուժերի հրամանատար Լեռնահայաստանի Հանրապետության զինված ուժերի հրամանատար |
Մարտեր/ պատերազմներ | Բալկանյան պատերազմ, 1912 թ., Առաջին համաշխարհային պատերազմի ռուս-թուրքական ռազմաճակատ՝ Արևմտահայաստանի ազատագրման ռազմագործողություններ՝ 1914-1917 թթ., Անիի ճակատամարտ Ղարաքիլիսայի ճակատամարտ Լեռնահայաստանի պաշտպանություն, 1921 թ. |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Պարգևներ | |
Ստորագրություն | ![]() |
Փակել