Գավերներ Մորիս
ամերիկացի քաղաքական գործիչ / From Wikipedia, the free encyclopedia
Գավերներ Մորիս (անգլ.՝ Gouverneur Morris, հունվարի 31, 1752(1752-01-31)[2][3][4], Morrisania, Province of New York, Բրիտանական կայսրություն - նոյեմբերի 6, 1816(1816-11-06)[2][3][4], Morrisania, Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի պետական գործիչ, ԱՄՆ հիմնադիր հայրերից մեկը։
Գավերներ Մորիս | |
Կուսակցություն՝ | Ֆեդերալիստական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Կոլումբիայի համալսարան (1768) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | Եպիսկոպոսյան եկեղեցի[1] |
Ծննդյան օր | հունվարի 31, 1752(1752-01-31)[2][3][4] |
Ծննդավայր | Morrisania, Province of New York, Բրիտանական կայսրություն |
Վախճանի օր | նոյեմբերի 6, 1816(1816-11-06)[2][3][4] (64 տարեկան) |
Վախճանի վայր | Morrisania, Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Թաղված | St. Ann's Episcopal Church Graveyard |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Հայր | Lewis Morris?[5] |
Մայր | Sarah Gouverneur?[5] |
Ամուսին | Anne Cary Randolph Morris?[5] |
Զավակներ | Gouverneur Morris II? |
Ներկայացրել է Փենսիլվանիա նահանգը 1787 թվականի Սահմանադրական կոնվենցիայում, եղել է Սահմանադրությունը և Կոնֆեդերացիայի հոդվածները ստորագրողներից մեկը, հանդիսանալով նաև տեքստի մեծ մասի հեղինակը, ինչպես նաև՝ նախաբանի հեղինակը[6]։ Այն ժամանակաշրջանում, երբ ամերիկացիների մեծամասնությունն իրեն համարում էր իրենց առանձին նահանգների քաղաքացիներ, Մորիսն առաջ էր քաշել այն միտքը, որ պետք է լինել Նահանգների միասնական միության քաղաքացիներ[7]։ Նա նաև Ֆիլադելֆիայի կոնվենցիայի այն քչերից էր, որը դեմ էր ստրկության գոյությանը։
Ծնվել է Նյու Յորքում՝ բարեկեցիկ ընտանիքում, ընտանիքի անդամները պետական պաշտոններ են զբաղեցրել։ 1764 թվականին, երբ նա ընդամենը 12 տարեկան էր ընդունվել Է Նյու Յորքի թագավորական քոլեջ (այժմ Կոլումբիայի համալսարանի Կոլումբիայի քոլեջ)։ Սովորել է իրավունք, քոլեջն ավարտել է 1768 թվականին, 1771 թվականին մագիստրոսի աստիճան է ստացել։
Նրա հարազատների ու ընկերների մեծ մասը լոյալիստներ էին, սակայն Մորիսը, երբ սկսվեց Ամերիկյան հեղափոխությունը, անցել է հայրենասերների կողմը։ Ծառայել է աշխարհազորայինների մեջ, ընտրվել է պետական և մայրցամաքային կոնգրեսում։ Ներկայացուցիչների պալատի ընտրություններում պարտվելուց հետո, 1779 թվականին տեղափոխվել է Ֆիլադելֆիա, որտեղ աշխատել է որպես փաստաբան։
1780 թվականին չպարզված հանգամանքներում կորցրել է ոտքը. պաշտոնապես պնդել են, որ դա տեղի է ունեցել անձնակազմի վթարի պատճառով ստացված ստացած վնասվածքի հետևանքով, բայց նաև ենթադրություն է եղել, որ նա անհաջող ցատկել է վագոնի պատուհանից, որտեղ գտնվել է սիրուհու հետ[8]։ Աշխատել է տարբեր հանձնաժողովներում և եղել է Սահմանադրության վերջնական տեքստի հիմնական հեղինակը։ Կոնվենցիայից հետո 10 տարի ապրել է Եվրոպայում։ Որոշ ժամանակ զբաղեցրել է սենատորի պաշտոնը, սակայն հրաժարական է ներկայացրել։