Գանդակ
From Wikipedia, the free encyclopedia
Գանդակ (Նարայանի, նեպալ.՝ कालीगण्डकी नदी, հինդի՝ कालीगण्डकी), գետ Նեպալում և Հնդկաստանում, Նեպալի չորս ամենամեծ գետերից մեկը։
Գանդակ | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 630 |
Ավազանի մակերես | 46 300 կմ² |
Ջրի ծախս | 1760 ± 0,001 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունք | Մուստանգ-Կհոլա և Կյուքոմա-Կհոլա |
Ակունքի տեղակայում | Դհաուլագիրի |
Բարձրություն | 6000 մ |
Գետաբերան | Գանգ |
Գետաբերանի տեղակայում | Գանգես |
Կոորդինատներ | 25°39′13″ հս․. լ. 85°10′59″ ավ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Մյագդի Խոլա, Տրիշուլի գետ և Ռահուղաթ Խոլա |
Երկիր | Հնդկաստան |
Երկրամաս | Պանտա |
Ջրահավաք | Գանգեսի ավազան |
Վերին հոսանքը կրում է Կալի-Գանդակ անվանումը։ Սկիզբ է առնում Հիմալայներից, Կալի-Գանդակի ակունքը Մուստանգ-Կհոլա և Կյուքոմա-Կհոլա գետերի միաձուլումն է։
Գետի ավազանն զբաղեցնում է Նեպալի կենտրոնական հատվածը։ Վտակներում գտնվում է Մուստանքի թագավորությունը՝ Տիբեթին հարակից։ Գետը թափվում է Պանտա շրջանում գտնվող Գանգ։ Պատմականորեն ճանապարհը հայնտի է որպես առևտրական ուղի Հնդկաստանի և Տիբեթի միջև, իսկ առաջին հերթին որպես աղ վաճառելու ուղի։
Գետի ուղին հայտնի է նաև նրանով, որ բաժանում է Մեծ Հիմալայան լեռնաշղթան երկու ամենամեծ բարձրությունների՝ Աննապուրնա և Դաուլաքիրի, որոնցից յուրաքանչյուրի երկարությունը 8000-ից ավելի է, իսկ գագաթների հեռավորությունը միմյանցից 35 կմ։ Գետն այս շրջանով անցնում է 2540 մետր բարձրության վրայով, այդ իսկ պատճառով Կալիգանդական կիրճը համարվում է աշխարհի ամենախորը կիրճը։
Նեպալում ծավալված քաղաքացիական պատերազմի ընթացքում ճանապարհը երբեմն ընկնում էր մաոիստների տիրապետության տակ։ Քանի որ ճանապարհով անցնում էին տուրիստական ուղիներ, մաոիսները հարկ էին վերցնում զբոսաշրջիկներից 5-10 դոլլարի չափով՝ «ինքնակամ» տալու կամ խմբի «պաշտպանության» տեսքով, տալով դրա հետ նաև անդորագիր, որպեսզի հարկը չհավաքվի երկու անգամ։ Այդ ամենով հանդերձ մաոիստների և զբոսաշրջիկների միջև միջադեպեր տեղի չեն ունեցել, չնայած զբոսաշրջիկների հարաբերականորեն մեծ թվի։