Գայլաձկները (լատին․՝Esox lucius) կազմում են գայլաձկնակերպների կարգի ձկների առանձին ընտանիք։ Լայնորեն տարածված է սովորական գայլաձուկը, որն ապրում է Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի դանդաղահոս, քաղցրահամ ու սակավ աղի ջրերում։
Գայլաձկան մարմնի երկարությունը հասնում է 1, 5 մ-ի, զանգվածը կարող է լինել 35 կգ-ից ավելի։ Գլուխը մեծ է՝ երկար ու տափակ դնչով։ Ունի սուր ատամներ։ Մարմինը և գլուխը պատված են մանր թեփուկներով։
Մանրամասն տեղեկատվություն ՞Գայլաձկներ, Գիտական դասակարգում ...
Գայլաձուկը գիշատիչ է, սնվում է ձկներով, գորտերով, ջրլող թռչուններով (սագերիձագեր, բադեր, կտցարներ)։ Նա իր զոհին չի որոնում և չի հետապնդում, այլ դարանակալում է։ Թաքնվում է ջրիմուռների մեջ. նրա՝ խալերով ու զոլերով ծածկված մոխրագույն կամ մոխրականաչ մաշկը քողարկվելու հիանալի միջոց է։ Հենց որ զոհը հայտնվում է գայլաձկան կողքին, նա կայծակիարագությամբ հարձակվում է զոհի վրա, և ավարն արդեն չի կարող դուրս պրծնել նրա թրանման ատամներով հսկա երախից։
Ձկներին և ջրլող թռչուններին ոչնչացնելով՝ գայլաձկները, անշուշտ, վնաս են հասցնում։ Սակայն որսալով առաջին հերթին հիվանդ և թույլ ձկներ ու ջրլող թռչուններ՝ նրանք կանխում են հիվանդությունների տարածումը ջրամբարներում։
Գայլաձկները սովորաբար ապրում են 20-30 տարի։ Ձվադրում են գետերիգարնան վարարումների ժամանակ առաջացած լճակներում։ Ունեն արդյունագործական նշանակություն և մարզական ձկնորսության օբյեկտ են։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 678)։