Գաղատա
From Wikipedia, the free encyclopedia
Գաղատա ( /ɡəˈleɪʃə/, հին հունարեն՝ Γαλατία, Գալաթիա, «Գալիա ») հնագույն տարածք էր կենտրոնական Փոքր Ասիա լեռնաշխարհում, մոտավորապես համապատասխանում է ներկայիս Անկարայի և Էսկիշեհիրի նահանգներին, ժամանակակից Թուրքիայում։ Գաղատան կամ Գալաթիան անվանակոչվել է այն Գալերի անունով, որոնք՝ Թրակիայից (տե՛ս Tylis ), մ․թ․ա. Գ դարում ներխոըժել են Փոքր Ասիա և բնակություն հաստատել նրա կենտրոնական գաւառներում՝ Անկիւրա քաղաքի շուրջ։ Գալլերը դարձան Գաղատա երկրամասի իշխող կաստան։ Գաղղաական կամ գալլական ներխուժումները դարձան մէկ այլ արշաւանքի ուղղակի շարունակութիւնը՝ Գալիական ներխուժումերը Բալկաններում 279 մ.թ.ա.: Գաղատան կոչւում էր Արևելքի Գալիա։ Հռոմեացի պատմիչներն ու գրողները դրա բնակիչներին անվանում են Գալի ( Գալեր կամ Կելտեր )։