Գալլական պատերազմներ
From Wikipedia, the free encyclopedia
Գալլական պատերազմ (լատին․՝ Bellum Gallicum)-մի քանի փուլով ընթացող կոնֆլիկտ Հռոմեական հանրապետության և գալլական ցեղերի մեջև (մ.թ.ա 58—50), որն ավարտվում է վերջիններիս հպատակեցմամբ։
Գալլական պատերազմ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գալլիական պատերազմի անիմացիոն քարտեզ 4 քայլով — Հռոմեական հանրապետությունը պատերազմի սկզբում↗ — Կեսարի գործողությունները ↗ — Գալական ցեղերի ու նրանց դաշնակիցների գործողություններ X — կռիվներ, սկզբում նշվում է հին տեղանունը, չակերտներում՝ ժամանակակից (եթե կան) Մոխրագույնով նշված են քաղաքները,որոնցով անցել է Կեսարը, քաղաքի ժամանակակից անվանումը նշվում է չակերտներում Մոխրագույն շեղատառով նշված են Հռոմի դաշնակից և չեզոք ցեղերը Կապույտ գույնով նշված են թշնամական ցեղերը, հրամանատարներն ու քաղաքները | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Հռոմեական հանրապետություն, գալական առանձին ցեղեր | Գալական, Աքվիտանական, հին գերմանական առանձին ցեղեր | ||||||||
Հրամանատարներ | |||||||||
պրոկոնսուլ: Հուլիոս Կեսար; լեգատներ: Տիտոս ԼաբիենТит Лабиен, Մարկոս Անտոնիոս, Քվինթ Տուլիոս Ցիցերոն, Պուբլիոս Լուցիոս Կրասոս (եռապետի որդին), Քվինթ Տիտուրի ՍաբինКвинт†, Մարկոս Լիցինի Կրասոս Դիվ (եռապետի որդի), Լուցիոս Մուրնացիյ Պլանկ, Գայոս Տրեբոնիոս |
Արիովիստ (մ.թ.ա 58 թվական), Կասսիվելաուն (մ.թ.ա 54 թվական), Ամբիորիկս (մ.թ.ա 54—53 թթ), Ինդուցիոմար† (մ.թ.ա 54—53 թթ ), Վերսենժետողիքս (մ.թ.ա 52 թվական), Կոմմի (մ.թ.ա 52—50 թթ) |
Տեղական ցեղերի հրավերով մտնելով Գալիա Հուլիոս Կեսարը նվաճեց նրանց ամբողջ տարածքը, ճնշեց մի շարք ազատագրական ապստամբություններ՝ այդ թվում նաև մ.թ.ա. 52 թվականին գալլերի համընդհանուր ապստամբությունը։ Բացի այդ նա երկու անգամ արշավանք իրականացրեց դեպի Գերմանիա և Բրիտանիա՝ նվաճողական, ցուցադրական ու պատժիչ նպատակներով։ Մշտապես բախվելով գալլերի մեծաքանակ ուժերի հետ, հրամանատարը հաճախ դիմում էր խորամանկությունների ու հնարքների, օգտագործում էր բարդ ինժեներական կառույցներ, իսկ պատերազմի ամենաթեժ պահին ՝ Ալեզիայի ճակատամարտի ժամանակ միաժամանակ ջախջախեց քաղաքի պաշտպաններին ու նրանց օգնության եկած ուժերին։ Պատերազմի արդյունքներով Հռոմեական հանրապետությանը կցվեց 500 հազար քառակուսի կիլոմետր, որտեղ բնակվում էր մի քանի միլիոն մարդ։ Շնորհիվ իր տարած հաղթանակների Կեսարը հեղինակություն ձեռք բերեց Հռոմում և կարողացավ կուտակել հսկայական հարստություն, ինչը թույլ տվեց նրան մ.թ.ա. 49 թվականին հաջողությամբ սկսել քաղաքացիական պատերազմը։
Ռազմական գործողությունները մանրամասն նկարագրված են ԿԵսարի կողմից «Նոթեր Գալլական պատերազմի մասին» աշխատության մեջ։ XIX դարում ազգայնականության վերելքի հետ պատերազմը Ֆրանսիայում սկսվեց մեկնաբանվել որպես ազգային պատմության կարևորագույն իրադարձություն, իսկ Հռոմի դեմ ապստամբած գալլերի առաջնորդ Վերսենժետողիքսը համարվեց Ֆրանսիայի կարևորագույն հերոսներից մեկը։