Գալիսիական գրականության օր
From Wikipedia, the free encyclopedia
Գալիսիայի գրականության օր (գալ.՝ Día das Letras Galegas) տոն, որն անցկացվում է Իսպանիայի Գալիսիայի շրջանում։ Այն նվիրված է գալիսերեն լեզվին և այդ լեզվով գրված գրականությանը։ Տոնը նշվում է 1963 թվականից, այն սկսել է նշել թագավորական գալիսիական ակադեմիան (Real Academia Galega)։ 1991 թվականից տոնը համարվում է պաշտոնական տոն ամբողջ Գալիսիայում[1]։
Գալիսիական գրականության օր | |
---|---|
Տեսակ | տոն, homage? և պարգև |
Ամսաթիվ | Մայիսի 17 |
Տոնվում է | Իսպանիա |
Հաստատված | մայիսի 17, 1963 |
Կայք | academia.gal/letras-galegas/historia |
Գալիսիական գրականության օրը նշվում է ամեն տարի մայիսի 17-ին։
1963 թվականից սկսած՝ գալիսիական գրականության օրը ամեն տարի նվիրվում է Գալիսերեն լեզվով գրող հեղինակներից մեկին։ Ընտրյալ կարող են դառնալ հեղինակները, որոնք մահացել են 10 տարի առաջ, ընտրությունը կատարում է թագավորական գալիսիական ակադեմիան։ 1998 թվականին տոնը առաջին անգամ նվիրված է եղել միաժամանակ մի քանի հեղինակների՝ Մարտին Կոդաքսին, Հոան դե Կանգասին, և քանթիգի միջնադարյան երգերի մյուս ստեղծագործողներին, որոնք գրվել են ստարոգալիսերեն լեզվով։