Բրետան (պատմական մարզ)
պատմական մարզ Ֆրանսիայում / From Wikipedia, the free encyclopedia
Բրետան (ֆր.՝ Bretagne, բրետոներեն՝ Breizh), պատմական շրջան Ֆրանսիայիում, հյուսիս-արևմուտքում զբաղեցնում է համանուն թերակղզին։ Հայտնի է որպես Գալլիայի մի մաս՝ Արմորիկա անվամբ, ուշ հռոմեական և վաղ միջնադարի ժամանակաշրջանում այն դարձել է Բրիտանական կղզիներից կելտական համայնքների վերաբնակեցման վայր[2]։ Ենթադրվում է, որ հենց այդ ժամանակ էլ կազմավորվել են բրետոնացիները, որոնց լեզուն՝ բրետոներենը, պատկանում է կելտական լեզուների բրիտոնյան ենթախմբին։
Բրետան | |
---|---|
Տեսակ | մշակութային շրջան, պատմական շրջան և պատմական պետություն |
Մայրցամաք | Եվրոպա |
Երկիր | Ֆրանսիա |
Ամենաբարձր կետ | Roc'h Ruz?[1] |
Մակերես | 34 022 կմ² |
Կազմված է | Բրետան, Ատլանտյան Լուար, Ամոր և Argoat? |
Մասն է | Կելտական շրջաններ |
Անվանված է | Britannia? |
Այս պատմական տարածքի մեծ մասը զբաղեցնում է Բրետանի վարչական շրջանը, բայց նրա տարածքի մոտավորապես մեկ հինգերորդ մասը (Ատլանտյան Լուար դեպարտամենտ՝ հինավուրց Նանտ մայրաքաղաքով) 1941 թվականից ի վեր գտնվում է Լուարի երկրի մեջ։ 2010 թվականին պատմական Բրետանիի սահմաններում բնակվել է 4,48 միլիոն մարդ։ Նրա ամենամեծ քաղաքներն են Նանտը, Ռենը և Բրեստը։