Բրահմագուպտա
From Wikipedia, the free encyclopedia
Բրահմագուպտա (սանսկրիտ՝ ब्रह्मगुप्त, մոտ 598[1][2][3], ենթդ․ Bhinmal, Jalore district, Jodhpur division, Ռաջասթան, Հնդկաստան[2][4][5][…] - մոտ 670[6], ենթդ․ Ujjain, Հնդկաստան[5]), հնդիկ մաթեմատիկ և աստղագետ։ Ղեկավարել է հնդկական Ուջայն քաղաքի աստղադիտարանը։ Էական ազդեցություն է ունեցել Բյուզանդիայում և իսլամական երկրներում աստղագիտության զարգացման վրա, աստղագիտական հաշվումների համար կիրառել է հանրահաշվական մեթոդներ, ներմուծել է զրոյի, դրական և բացասական մեծությունների հետ կատարվող գործողությունների կանոնները։ Մինչև մեր ժամանակները պահպանվել է նրա հիմնական երկը՝ «Բրահմայի ուսմունքի կատարելագործում» կամ «Բրահմայի համակարգի վերանայում»։ Գրվածքների մեծ մասը նվիրված է աստղագիտությանը, երկու գլուխները (12-րդ և 18-րդ)` մաթեմատիկային։
Արագ փաստեր Բրահմագուպտաब्रह्मगुप्त, Ծնվել է ...
Բրահմագուպտա ब्रह्मगुप्त | |
---|---|
Ծնվել է | մոտ 598[1][2][3] ենթդ․ Bhinmal, Jalore district, Jodhpur division, Ռաջասթան, Հնդկաստան[2][4][5][…] |
Մահացել է | մոտ 670[6] ենթդ․ Ujjain, Հնդկաստան[5] |
Բնակության վայր(եր) | Bhinmal? և Ujjain?[1] |
Մասնագիտություն | մաթեմատիկոս և աստղագետ |
Գործունեության ոլորտ | մաթեմատիկա |
Հայր | Jishnugupta?[7][8] |
Brahmagupta Վիքիպահեստում |
Փակել