Բրազիլական գրականության ակադեմիա
կազմակերպություն / From Wikipedia, the free encyclopedia
Բրազիլական գրականության ակադեմիա (ԲԳԱ, պորտ.՝ Academia Brasileira de Letras, ABL), Բրազիլիայի բարձրագույն գիտական հաստատություն, անկախ ոչ առևտրային կազմակերպություն, որի հիմնական կանոնադրական նպատակը Պորտուգալերենի և բրազիլական գրականության մշակույթի տարածումն է։ Հետագայում Ակադեմիայի իրավասության շրջանակներում ներառվեց պորտուգալերենի և բրազիլական մշակույթի բնագավառում գիտական հետազոտությունների խթանումը, պորտուգալերենի բրազիլական և եվրոպական տարբերակների միավորումը և գրականության ոլորտում մրցանակների շնորհումը։
Բրազիլական գրականության ակադեմիա | |
---|---|
Այն շենքը, որտեղ 1923 թվականից գտնվում է Բրազիլիայի գրականության ակադեմիան | |
Տեսակ | լեզվի կարգավորող, թանգարան և շենք |
Երկիր | Բրազիլիա[1] |
Հապավում | ԲԳԱ (պորտ.՝ ABL) |
Կարգախոս | «Ad immortalitatem» (Դեպի անմահություն) |
Հիմնադրված | 1897 |
Գլխադասային գրասենյակ | Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա |
Տեղագրություն | Բրազիլիա |
Գլխավոր քարտուղար | Merval Pereira?[2] |
Նախագահ | Մերվալ Պերեյրա |
Հիմնադիր | Մաշադու դե Ասսիզ և Oliveira Lima?[3] |
Պարգևներ | |
Կայք | academia.org.br |
Ակադեմիան համարվում է պորտուգալերենի լեզվական և գրական կանոնների կարգավորողը. Լիսաբոնի գիտությունների ակադեմիայի հետ միասին մասնակցել է 1945 թվականի պորտուգալերենի ուղղագրական բարեփոխման և 1990 թվականի պորտուգալերենի ուղղագրական բարեփոխման ընդունման ստանդարտացման կանոնների մշակմանը։
Բրազիլիայի գրականության ակադեմիան իր աշխատանքները սկսել է 1897 թվականի հուլիսի 20-ին։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Ռիո դե Ժանեյրոյում։