Բուրջ ալ-Արաբ
From Wikipedia, the free encyclopedia
Բուրջ ալ-Արաբ (արաբ․՝ برج العرب, բառացի՝ «Արաբական աշտարակ»), հյուրանոց Դուբայում՝ Արաբական Միացյալ Էմիրությունների ամենախոշոր քաղաքում[2]։ Շենքը տեղակայված է ծովում՝ ափից 100 մ հեռավորության վրա գտնվող արհեստական կղզում, որը ցամաքին միացված է 280 մ կամրջի օգնությամբ (կամուրջը ընթանում է 100 մ ծովի վրայով, ապա 180 մ շարունակվում է դեպի գլխավր ճանապարհ)։ Բարձրությունը 321 մ է։ Այն եղել է աշխարհի ամենաբարձր հյուրանոցը, նախքան 333 մ բարձրությամբ «Վարդի աշտարակ»-ի կառուցումը, որը բացվել է 2008 թվականի ապրիլին։ Ներկայումս Բուրջ ալ-Արաբը աշխարհի ամենաբարձր հյուրանոցների շարքում գտնվում է 5-րդ հորիզոնականում, չնայած նրա բարձրության 39%-ը չզբաղեցված տարածություն է[3][4][5]։ 2015 թվականի դրությամբ Բուրջ ալ-Արաբը զբաղեցնում էր Ասիայի ամենաբարձր շենքերի ցանկում 56-րդ, իսկ աշխարհի՝ 70-րդ հորիզոնականը։
«Բուրջ ալ-Արաբ» | |
برج العرب | |
Տեղագրություն | Արաբական Միացյալ Էմիրություններ, Դուբայ |
Կառուցման ժամանակ | 1994—1999 |
Օգտագործում | Հյուրանոց, ռեստորան |
Բարձրություն | |
---|---|
Տանիք | 321 մ |
Վերջին հարկ | 197,5 մ[1] |
Տեխնիկական պարամետրներ | |
Հարկերի թիվ | 56 (3 հարկ ստորգետնյա) |
Վերելակների թիվ | 18[1] |
Տեղեկություններ Emporis կայքում | |
Տեղեկություններ SkyscraperPage կայքում | |
Վիքիպահեստում |
Հյուրանոցի շինարարությունը սկսվել է 1994 թվականին, իսկ այցելուների համար բացվել է 1999 թվականի դեկտեմբերի 1-ին։ Հյուրանոցը կառուցվել է արաբական առագաստանավի ձևով։ 210 մ բարձրության վրա գտնվում է ուղղաթիռի հրապարակը, իսկ մյուս կողմում՝ «Էլ-Մունտահա» (արաբերենից՝ «Բարձրագույն») ռեստորանը։