Բուրգ (ճարտարապետություն)
From Wikipedia, the free encyclopedia
Բուրգ (գրաբարից՝ բուրգն)[1]՝ ճարտարապետական բրգաձև կառույցի տարածված ձև, հազվագյուտ է կրում կիրառական գործառույթ։ Հայտնի են բազում բուրգեր, որոնք կառուցվել են Հին աշխարհի տարբեր մշակույթների կողմից, որպես տաճարներ կամ հուշակոթողներ։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բուրգ (այլ կիրառումներ)
Խոշոր բուրգերի շարքին են դասվում եգիպտական բուրգերը (ամենաբարձր բուրգերը) և Լատինական Ամերիկայի նախակոլումբոսյան ժամանակաշրջանի մշակույթների (ացտեկներ, մայաներ, Տենոչտիտլան) բուրգերը։ 1997 թվականին Անդերում հայտնաբերված Նորտե-Չիկոյի մշակույթին պատկանող բուրգերը ենթադրաբար եղել են հին եգիպտական բուրգերի ժամանակակիցները[2]։ Չափսերով ավելի փոքր և ավելի քիչ հայտնի բուրգեր պահպանվել են Նուբիայում (Մերոե) և Հռոմում (Ցեստիայի բուրգը)։
Նորվեգացի հետազոտող Թուր Հեյերդալը Թեներիֆ կղզում (Գուիմարի բուրգեր) և Մալդիվյան կղզիներում իր կողմից նկարագրված փոքր շինությունները անվանել է բուրգեր։
Վերջերս կառուցված բուրգերից հայտնի է Լուվրի բուրգը՝ Փարիզում, Խաղաղության բուրգը՝ Աստանայում և Սովի բուրգը՝ Ռուսաստանում։