Բուսական սնունդ
From Wikipedia, the free encyclopedia
Բուսական սնունդ, դա դիետա է, որը բաղկացած է հիմնականում բուսական մթերքներից՝ բանջարեղեն, ձավարեղեն, ընկույզ և սերմեր, հատիկաընդեղեն և մրգեր[1]։ Կենդանական ծագման մթերքների օգտագործումը սահմանափակ է կամ ամբողջովին արգելված։ Բուսական սնունդը հավասար չէ բուսակերությանը, այն ավելի լայն կատեգորիա է։ Այն ներառում է սննդի տարբեր տեսակներ, ներառյալ վեգանությունը, որտեղ կենդանական սնունդն ամբողջությամբ բացառվում է սննդակարգից, օվոլակտովեգետարիանիզմը, որը թույլ է տալիս կաթնամթերք և ձու, և տարբեր կիսաբեգետարական դիետաներ, որոնք թույլ են տալիս մսի օգտագործումը փոքր ծավալներով։ Սննդառության և դիետաների ակադեմիան (ԱՄՆ) հայտարարություն է տարածել, որը ցույց է տալիս, որ հավասարակշռված բուսական սնունդը օգտակար է առողջության համար և ընդունելի է կյանքի բոլոր փուլերում, ներառյալ հղիությունը, կրծքով կերակրումը և մանկությունը։
21-րդ դարի սկզբին մոտ 4 միլիարդ մարդ ապրում է բուսական սննդի վրա, հիմնականում վարելահողերի, քաղցրահամ ջրի և էներգետիկ ռեսուրսների պակասի պատճառով[2]։ 21-րդ դարի սկզբին մոտ 4 միլիարդ մարդ ապրում է բուսական սննդի վրա, հիմնականում վարելահողերի, քաղցրահամ ջրի և էներգետիկ ռեսուրսների պակասի պատճառով։ ԱՄՆ-ում բուսական արտադրանքի մանրածախ շուկան 2019-ին աճել է 8 անգամ ավելի արագ, քան ընդհանուր սննդի շուկան։