Բուշիդո
From Wikipedia, the free encyclopedia
Բուշիդո (ճապ.՝ 武士道, «մարտնչողի ճանապարհը»), բարոյական կոդեքս, որը վերաբերում է սամուրայի վարքին և ապրելակերպին[1][2], որը ֆորմալացվել է Էդո ժամանակաշրջանում (1603–1868): Բուշիդոյի մի քանի տեսակներ կան, որոնք զգալիորեն զարգացել են պատմության ընթացքում[1]:Բուշիդոյի ժամանակակից ձևերը դեռևս օգտագործվում են Ճապոնիայի սոցիալ-տնտեսական կազմակերպություններում[1]։ «Բուշիդո»-ն նաև օգտագործվում է որպես սամուրայական մշակույթի բոլոր ծածկագրերի, գործելակերպերի, փիլիսոփայությունների և սկզբունքների համընդհանուր տերմին։ Այն շատ նման է Եվրոպական ասպետություն հասկացությանը, սակայն կան մի շարք տարբերություններ[3]։