Բունկեր
պաշտպանական կառույց / From Wikipedia, the free encyclopedia
Բունկեր, պաշտպանական ռազմական ամրակառույց, որը նախատեսված է մարդկանց և արժեքավոր նյութերը ռումբերից, հրետանու կամ այլ հարձակումներից պաշտպանելու համար։ Բունկերները գրեթե միշտ ստորգետնյա են, ի տարբերություն բլոկատների, որոնք հիմնականում վերգետնյա են[1]։ Դրանք լայնորեն օգտագործվել են Առաջին, Երկրորդ համաշխարհային և Սառը պատերազմներում զենքի օբյեկտների, հրամանատարության և կառավարման կենտրոնների և պահեստավորման օբյեկտների համար։ Բունկերները կարող են օգտագործվել նաև որպես պաշտպանություն տորնադոներից։
Նկարագրություն | |
Տեսակ | աշխարհագրական օբյեկտ |
Համալիրի մաս | Ռազմական տերմինաբանություն և պաշտպանություն |
Bunkers Վիքիպահեստում |
Խրամուղիների բունկերները փոքր բետոնե կոնստրուկցիաներ են, որոնք մասամբ փորված են հողի մեջ։ Շատ հրետանային կայանքներ, հատկապես ափամերձ հրետանու համար, պատմականորեն պաշտպանված են եղել ընդարձակ բունկերային համակարգերով։ Տիպիկ արդյունաբերական բունկերները ներառում են հանքարդյունաբերության վայրեր, սննդամթերքի պահեստավորման տարածքներ, սննդային աղբավայրեր, նյութերի պահեստներ և երբեմն բնակելի թաղամասեր։ Երբ տունը նպատակաուղղված կառուցված է բունկերով, ապա այն սովորական ստորգետնյա տարածք է՝ ծածկված մանրաթելային պլաստիկ ամրաններով։ Բունկերները շեղում են պայթյունի ալիքը` կանխելով պայթյունի մոտակայքում գտնվող բունկերում պատսպարված մարդկանց ականջի և ներքին վնասվածքներ ստանալուց։ Միջուկային բունկերները նույնպես դիմագրավում են պայթյունի ճնշման ազդեցությունը, որը տևում է մի քանի վայրկյան հարվածային ալիքի անցնելուց հետո, նաև արգելափակում են ճառագայթումը։
Բունկերի դուռը պետք է լինի առնվազն այնքան ամուր, որքան պատերը։ Երկարատև ժամանակով բնակեցման համար նախատեսված բունկերը պետք է ապահովված լինի օդափոխությամբ կամ օդորակիչով։ Բունկերները հնարավոր է ոչնչացել հզոր պայթուցիկներով և բունկերները քանդող մարտագլխիկներով։