Բոգոտայի ոսկու թանգարան
թանգարան Կոլումբիայում / From Wikipedia, the free encyclopedia
Ոսկու թանգարան (իսպ.՝ El Museo del Oro), թանգարան Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում։ Հիմնադրվել է 1939 թվականին։ Թանգարանի տնօրենն է Կլարա Իսաբել Բոտերոն։ Բոգոտայի ամենաայցելվող վայրերից մեկն է[1]։ Թանգարան ամեն տարի մոտ 500․000 այցելու է ընդունում[2]։Թանգարանում է գտնվում 1969 թվականին Պասկայում հայտնաբերված հայտնի Մուիսկա ոսկե լաստը, որը ներկայացնում է Մույկյուտայի նոր զիպա (տիրակալի) արարողությունը, որը հիմք է հանդիսանում Էլդորադոյի առասպելի համար[3]։