Բյուզանդա-պարսկական պատերազմ (602-628)
From Wikipedia, the free encyclopedia
Բյուզանդա-սասանյան պատերազմ 602-628, վերջին և ամենաքայքայիչ պատերազմն էր Բյուզանդական կայսրության (Արևելահռոմեական կայսրություն) և Սասանյան Պարսկաստանի միջև։ Երկու կայսրությունների միջև տեղի ունեցած վերջին պատերազմը տևել էր մոտ 20 տարի և ավարտվել 591 թվականին, երբ բյուզանդական կայսր Մորիկը օգնեց Խոսրով II Սասանյանին գահ բարձրանալ։ 602 թվականին Մորիկը սպանվեց ապագա կայսր Փոկասի կողմից հեղաշրջման արդյունքում։ Խոսրովը, պատճառաբանելով իր դաշնակցի սպանությունը, պատերազմ հայտարարեց Բյուզանդական կայսրությանը։ Պատերազմը շարունակվեց շուրջ 3 տասնամյակ և ընդգրկեց գրեթե ողջ Մերձավոր Արևելքը. ռազմական գործողությունները տեղի էին ունենում Փոքր Ասիայում, Եգիպտոսում Լևանտում, Միջագետքում, Կովկասում, Հայկական լեռնաշխարհում և նույնիսկ Կոստանդնուպոլսի պատերի մերձակայքում։
Բյուզանդա-սասանյան պատերազմ (602-628 թթ.) | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բյուզանդա-սասանյան պատերազմներ | |||||||||||
Մարտ բյուզանդական և պարսկական բանակների միջև, 15-րդ դար | |||||||||||
| |||||||||||
Հակառակորդներ | |||||||||||
Բյուզանդական կայսրություն | Սասանյան Պարսկաստան | ||||||||||
Հրամանատարներ | |||||||||||
Փոկաս, Ֆիլիպիկուս, Գերմանուս †, Հերակլիոս Ա |
Խոսրով Բ Փարվեզ, Շահրբարազ, Շահին, Շահրապլական, Ռահզադհ † |
Չնայած պատերազմի առաջին փուլում (602-622) պարսիկներին հաջողվեց համեմատաբր հեշտությամբ գրավել Լևանտը, Եգիպտոսը, Հայկական լեռնաշխարհի մեծ մասը և Փոքր Ասիայի որոշ հատվածներ, հայազգի կայսր Հերակլիոսի գահ բարձրանալը 610 թվականին վերջիվերջո բերեց պարսիկների պարտությանը։ Հերակլիոսի արշավանքները բուն պարսկական տարածքներ ստիպեց վերջիններիս անցել պաշտպանության, իսկ Արևելահռոմեական կայսրությանը ազատ շունչ քաշել։ Դաշինք կնքելով Բալկանյան թերակղզում բնակվող ավարների հետ, պարսիկները պաշարեցին Կոստանդնուպոլիսը 626 թվականին, սակայն քաղաքի ուժեղ դիմադրությունը, նավատորմի և դաշնակիցների միջև համագործակցության բացակայությունը խափանեցին պարսիկների ծրագրերը։ 627 թվականին Հերակլիոսը հասավ գրեթե մինչև Սասանյան Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն, որը ստպեց պարսիկներին ընդունել միջպատերազմյան սահմանների վերակագնումը։
Պատերազմի վերջում հակամարտող երկու կողմերի տնտեսությունը քայքայվել էր, մարդկային ու նյութական միջոցները սպառվել։ Այդ ամենի հետևանքով երկու կայսրությունն էլ խոցելի էին նոր ծնված իսլամով ոգեշնչված արաբական հարձակումներին։ Արաբներին հաջողվեց մի տասնամյակի ընթացքում գրավել ողջ Սասանյան Պարսկաստանը և Բյուզանդական կայսրության կեսը, այդ թվում Եգիպտոսը, Փոքր Ասիայի մի մասը, Հռոմեական Հայաստանը, Սիրիան, Պաղեստինը, հյուսիսային Աֆրիկան։