Բյուզանդական միջմշակութային զարգացումներ
From Wikipedia, the free encyclopedia
Թեև, ավանադաբար, կայսրության վերածնունդը վերագրում են Վասիլ I (867-886), որոշ հեղինակներ հաշվի են առնում նաեւ Վասիլի նախորդի՝ Մայքլ III-ի (842-867) կատարած բարեփոխումները և Թեոքտիստոսի (մահացել է 855թ․) գործունեությունը։ Վերջինս դատական նոր մշակույթ բերեց, աչքի ընկավ ֆինանսական գործունեությամբ եւ օգնեց կայսրությաան ոսկու պաշարների ավելացմանը։
Առաջարկվում է այս և Բյուզանդական կայսրություն հոդվածները միացնել իրար: (քննարկում) |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ուշադրություն։ Հոդվածը պարունակում է չթարգմանված բաժիններ կամ հատվածներ։ Ոչ հայերեն հատված(ներ)ը անհրաժեշտ է թարգմանել կամ հեռացնել, հակառակ դեպքում հոդվածը կամ տվյալ բաժինը ենթակա է ջնջման։ |
Պատկերամարտության շարժումը հետզհետե անկում էր ապրում, ինչը նպաստեց կայսրերի քաղաքականության մեղմացմանը, ինչը հանգեցնում էր կայսերական ռեսուրսների խնայողությանն ու կրոնական խնդիրների հարթեցմանը, որոնք նախորդ դարերում կայսրությունների փլուզման պատճառ էին հանդիսանում[1]։ Չնայած պատահական մարտավարական պարտություններին, վարչական, օրենսդրական, մշակութային եւ տնտեսական իրավիճակը շարունակում էր բարելավվել Բազիլի իրավահաջորդների օրոք, հատկապես Ռոմանոս Լեկապենոս կայսեր օրոք (920-944)։
Թեև բազմասստվածությունը 4-րդ դարում ճնշվում էր Կոնստանդինի կողմից, ավանդական հունա-հռոմեական մշակույթը դեռ ազդեցիկ էր Արևելյան կայսրությունում։ Հելլենիստական փիլիսոփայությունը միախառնվում էր նոր Քրիստոնեական փիլիսոփայության հետ։ Փիլիսոփաներից Ջոն Փիլիպոնոսը նեոպլատոնականությունը քրիստոնեական գաղափարախոսության ու էմպիրիզմի հետ։ Իր պրոֆեսորների ակտիվ հեթանոսություն դավանելու պատճառով Հուստինիանոսը 529թ․ փակեց Նեոպլատոնական ակադեմիան։ Մյուս դպրոցները շարունակում էին գործոլ Կոստանդնուպոլսում, Անտիոքում, Ալեքսանդրիայում, որոնք Հուստինիանոսի կայսրության կենտրոններն էին։ Ռոմանոս Երգասացի կողմից գրված օրհնության երգերը (պատարագների երգեր) զարգացնում էին եկեղեցական երաժշտությունը, մինչդեռ մինչդեռ ճարտարապետները Իսիդոր Միլետացու և Անթեմիուս Թրալլացու գլխավորությամբ աշխատել են ավարտելու Այա Սոֆիան, որը նախատեսված էր փոխարինելու Նիկայի ապստամբության ժամանակաշրջանում ավերված Սուրբ Աստվածածին եկեղեցուն։ 537թ․ վերջնականորեն կառոուցված Այա Սոֆիան այսօր էլ բյուզանդական ճարտարապետության գլխավոր հուշարձաններից է։